Ռուսական ռազմաբազան խախտելով իր այստեղ գտնվելու մասին օրենքները, մասնավորապես` հոդված 4. " Հայաստանում հանցագործություն կամ իրավախախտում կատարած ռուսական ռազմաբազայի անձնակազմի, եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, գործում են Հայաստանի կոմպետենտ մարմինները",
Այսինքը .
Այդ ռազմաբազայի Հայաստանում գտնվելը, Ռուսաստանի կողմից պաշտոնապես օրենքից դուրս է հայտարարվում:
Ապացուցում է.
Ռուսաստանի ռազմաբազան փաստացի Հայաստանը օկուպացրած, Գյումրիի տարածքը փաստացի անեքսիայի ենթարկած զորամիավորում է, իսկ Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիան օժանդակվում է իր կողմից ձեւավորած մարիոնետ իշխանության միջոցով:
Հետեւաբար.
Ռուսաստանը միջազգային պատասխանատվության պետք է ենթարկվի սրա համար: Քանի որ սա*, ներկա միջազգային կանոններով, միջազգային պատասխանատվություն է ենթադրում:
Ռուսական ռազմաբազայի Հայաստանում գտնվելը անօրինական է:
---
Ցավակցում եմ Գյումրիում ռուս զինվորականի կողմից սպանդի ենթարկած ընտանիքի բոլոր հարազատներին:
Իր երկրի քաղաքացի հանդիսացող զինվորականի կողմից իրականացված այս սպանդի համար, Ռուսաստանը անգամ հարկ չի համարել ներողություն խնդրել:
___
* Ագրեսիա - ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն է, որը ընդգրկում է ՄԱԿ-ի կանոնադրության տեսակետից ցանկացած անօրինական ուժի կիրառում մեկ երկրի կողմից` մեկ այլ պետության տարածքային ամբողջականության, կամ քաղաքական անկախության դեմ.
Բացի մի երկրի կողմից` մեկ այլ երկրի ամբողջական, կամ մասնակի տարածքների բռնակցումը, "Անեքսիա" է համարվում նաեւ մարիոնետ կառավարությունների ստեղծումը: Համաձայն միջազգային իրավունքի, անեքսիան - ագրեսիայի տեսակներից մեկն է, եւ ներկայումս միջազգային իրավական պատասխանատվության է բերում:
Անեքսիան պետք է տարբերել օկուպացիայից, այն չի ենթադրում տարածքի իրավաբանական պատկանելության ինքստինքյան փոփոխություն:

Комментариев нет:
Отправить комментарий