Հոգեբանական հնարքներ.
Ֆրանկլինը միշտ ասում էր. «Նա, ում լավություն եք արել, կփոխհատուցի ձեզ էլ ավելի մեծ լավությամբ»:
1. Պատասխան բարի գործին կամ Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը:
Մի անգամ Բենժամին Ֆևրանկլինը ցանկանում էր լավ հարաբերություններ հաստատել մի մարդու հետ, ով իրեն այնքան էլ լավ չէր վերաբերվում: Այդ մարդը շատ թանկարժեք և հազվադեպ մի գիրք էր փնտրում, որը կար Ֆրանկլինի գրադարանում: Իմանալով այդ մասին` Ֆրանկլինն իր գիրքը փոխառում է այդ մարդուն: Արդյունքում` նրանք դառնում են լավագույն ընկերներ:
2. Խնդրեք ավելին, քան ցանկանում եք ստանալ:
Այս հնարքը գրեթե միշտ աշխատում է. սկզբում դուք, բնականաբար, մերժում կստանաք, սակայն եթե մարդն իսկապես հետաքրքրված է ձեր մեջ, որոշ ժամանակ անց նա կառաջարկի ձեզ ձեր ուզածից մի փոքր քիչ, բայց դա կլինի ավելին, քան դուք ի սկզբանե ցանկացել եք:
3. Դուք կարող եք պարտադրել մարդուն ձեզ օգնելու ցանկությունը:
Դա արվում է հետևյալ կերպ. խնդրում եք մարդուն անել մի բան, որը հաստատ գիտեք, որ նա չի կարող անել: Մարդը ստիպված կմերժի ձեզ, սակայն ներքուստ իրեն պարտավորված կզգա մեկ այլ բան անել ձեզ համար և արդեն ինքնուրույն կսկսի առաջարկել ձեզ իր օգնությունը:
4. Մարդու անունը կախարդական ազդեցություն ունի: Զրույցի ընթացքում մարդու անունը դրական համատեքստում հաճախակի կիրառելու դեպքում նրան դրականորեն տրամադրում եք դեպի ձեզ:
5. Շողոքորթությունն ամենուր.
շողոքորթությունը դրական արդյունքներ է բերում, եթե բնական է հնչում, այլապես այն կարող է ավելի շատ վնասել:
6. Հայելի. մարդուն դուր գալու լավագույն միջոցներից է նրան կրկնօրինակելը:
Կողքից նման մարդիկ քամելեոնի տպավորություն են թողնում, սակայն այդ հատկությունը պետք է գոնե մի քիչ զարգացած լինի, այն կօգնի ձեզ գրավել պետքական մարդկանց:
7. Մարդուց ինչ որ բան խնդրեք, երբ նա հոգնած է. հոգնած վիճակում մարդիկ ավելի հակված են կատարել այլոց խնդրանքը: Պատճառն այն է, որ ֆիզիկական հոգնածությունը նաև մտավոր հոգնածություն է առաջացնում, և մարդը պարզապես հակադրվելու ցանկություն չի ունենում:
8. Սկսեք խնդրել փոքր բաներից, այդպես դուք կկարողանաք վստահություն ձեռքբերել: Կատարելով ձեր փոքրիկ խնդրանքները` մարդիկ հոգեբանորեն հասունանում են ավելի մասշտաբային խնդրանք կատարելուն:
9. Մի´ ուղղեք մարդկանց, երբ նրանք սխալ են: Մարդու սխալը միանգամից ճակատին ասելով երբեք չեք կարողանա ստիպել նրան փոխել իր կարծիքը: Եթե ցանկանում եք, որ մարդն ընդունի իր սխալը պետք է այն շատ կոռեկտ և զգուշորեն մատնացույց անեք:
10. Մեջբերեք այն մարդկանց արտահայտություններն ու բառերը, ումից ակկնկալիքներ ունեք: Այս հնարքը նման է քամելեոնի հնարքին:
աղբյուր` http://mitk.am/2014/11/23/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BA%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9/

Комментариев нет:
Отправить комментарий