Ինչու Հայաստանը չի կարող զարգանալ վերջին նախագահներին քաղակականությունից չհեռացնելու դեպքում, կամ Սեռժի կողմից Լիսկայի վերանշանակման տրամաբանությունը, պատկերացնելու համար հասկանանք Պուտին-Սարգսյան հարաբերությունները, ինչու է Պուտինին ձեռնտու ՀՀ նախագահի ոչ լեգիտիմ , հանցագործ, հայատյաց, հակաժողովրդական անգամ հայաստանցի չլինելը կարեւոր հանգամանք , շատ պարզ տրամաբանություն ունի կարծում եմ, որպեսզի այդ միջոցով ղեկավարի այդ աթոռը զբաղեցնող անձնավորությանը եւ վերահսկի երկիրը/ ի դեպ ինչը անելու համար հակառակն է անում դեմոկրատիա արտահանող ԱՄՆ -ն, իր դրածո նախագահների հարցով, հավատարիմ դեմոկրատական սկզբունքներին/, այս առումով հոկտեմբերի 27-ի սպանդի մեղավոր վերջին երկու նախագահները անփոխարինելի կադրեր են ՌԴ նախագահի համար, նրա կողմից Հայաստանը իր ձեռքում պահելու համար: Պուտինին հարկավոր է Հայաստանում լինի այնպիսի նախծագահ, որի հույսը միայն Ռուսաստանը լինի, եւ բոլորովին պետք չի ժողովրդի հարգանքը վայելող մարդ այդ պաշտոնում: Սա հասկանում են որպես նախագահացու ներմուծված գործակալ ադրբեջանահայերը եւ իրենց հակաժողովրդական գործողություններով աշխատում են պարբերաբար ապացուցել իրենց հավատարմությունը, "անփոխարինելիությունը" եւ գործակալ մնալու առաջնայնությունը: Այդ պատճառով, հարկավոր էր Ղարաբաղը ծառայեցնել Հայաստանը թուլացնելու եւ պարալիզացված վիճակի հասցնելու համար, եւ ոչ թե հակառակը, ինչը եւ հաջողությամբ իրագործել են դրածոները:

Комментариев нет:
Отправить комментарий