15 июля 2013

Սարսափելի վթարի մեղավոր Հրաչյա Հարությունյանը բանակում զոհված որդու տապանաքարի համար Մոսկվայում գումար էր վաստակում

Արյունալի վթարի պատճառ հանդիսացող վարորդը, որի մասին բլոգում երեկ գրել էինք, մեկնել էր Հայաստանից՝ զոհված որդու տապանաքարի համար գումար հայթայթելու համար,: Այս մասին ՆՏՎ-ին պատմել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Հարութը:
Երեւանում 46-ամյա Հրաչյան թողել է կնոջը, դստերը, թոռանն ու ծեր հորը:

Նրա խոսքով՝ եղբայրը Երեւանից Մոսկվա է մեկնել արտագնա աշխատանքի: Նախկինում նա կռվել է եւ կոնտուզիա է ստացել: Հրաչյան ցանկանում էր Մոսկվայում գումար վաստակել, մեկ տարի առաջ բանակում զոհված 21-ամյա որդու գերեզմանին տապանաքար տեղադրելու համար :

"Մեր ընտանիքից ոչ ոք չէր ցանկանա նման վնաս պատճառել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ արգելակներն են խափանվել: Նա փորձել է այնպես անել, որ ոչ ոքի վնաս չպատճառի: Նա արել է այն, ինչ կարողացել է",-ասել է Հարութ Հարությունյանը:

Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին:


Комментариев нет: