Լեւոն Զուրաբյան. Բոլոր հիմքերը կան Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար
«Հունիսի 28-ի խորհրդակցության ժամանակ ամբողջ ազգի առաջ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ եւ ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր, եւ ինչ ծավալի չարաշահումների մասին է պետք խոսել՝ ըստ էության` կանխատեսելով քննության արդյունքները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, հայտնում է Ա1+ -ը:
Բացի դրանից, Ս. Սարգսյանն, ըստ էության, հրապարակավ ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի վրա: Իր ստեղծման մեխանիզմով Վերահսկիչ պալատը զերծ է իր վրա որեւէ ճնշումից, այդ թվում՝ նախագահի կողմից:
«Սակայն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն այդ ինստիտուտը հավասարեցրեց հողին: Եթե մենք դեմոկրատական երկիր լինեինք, սա կորակվեր որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում նախագահի կողմից՝ ապօրինի ճնշում իրավապահների վրա եւ արդարադատության խոչընդոտում: Այսինքն՝ այնպիսի գործողություններ, որոնց համար, օրինակ` ԱՄՆ-ում, նախագահներին իմպիչմենտի են ենթարկում», - ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահը: ասեց Զուրաբյանը:

Комментариев нет:
Отправить комментарий