Ի՞նչ կարող ես պատկերացնել, երբ լսում ես «մորուքավոր գարեջուր» ապրանքանիշի անվանումը Ավելի շուտ, դա ուժեղ խմիչք է, նախատեսված դաժան տղամարդկանց համար: Գուցե դա այդպես է, բայց միայն «մորուքավոր» բառը այստեղ պետք է հասկանալ բառացի իմաստով: Իհարկե, խմիչքի մեջ մազեր չեն լողում ` խոսքը այն գարեջրի մասին է, որը պատրաստվում է մարդկային մորուքից վերցված խմորիչով:
Մորուքից խմորիչ ստանալու գաղափարը ծագել է Rogue Ales ընկերության գարեջրագործ Ջոն Մայերի գլխում: Փորձի համար սկզբում նա գարեջուրը պատրաստել է սեփական մորուքից վերցված խմորիչով: Խմիչքը հաճելի համով է ստացվել եւ տեսակը ստացել է “Beard Beer” անվանումը:
Այժմ այդ արտադրանքը կարելի է պատվիրել ինտերնետում: Առաջարկությունը, ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ. «Այս գարեջուրը նվիրված է մորուքավորներին ու եփված է Ջոն Մայերի մորուքից ստացված խմորիչով: Կարիք չկա կնճռոտվել. Դարեր շարունակ գարեջուրը պատրաստվել է առավել էկզոտիկ ծագում ունեցող խմորիչներով: Ջոնը իր մորուքը չի սափրել սկսած 1983 թ. եւ դրանից գարեջուր է պատրաստել 15,000 անգամ, այնպես որ զարմանալի չէ, որ իդեալական խմորիչը ստացվում է հենց իր մորուքից».
Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը պարտադիր է

Комментариев нет:
Отправить комментарий