07 июня 2013

Տուն (HOME ) - Գեղ. ֆիլմ: Արգելված 35 երկրներում

HOME – դա երկու ժամանակակից արվեստի վարպետների ` վայրի բնության աշխարհահռչակ լուսանկարիչ Յան Արթյուս Բերտրանի - ու պաշտամունքային ռեժիսոր Լյուկ Բեսոնի համատեղ ջանքերի արդյունք է
HOME – դա ավելի քան 60 երկրներում, մեկ ու կես տարվա նկարահանումներ են, նկարահանումներ մոլորակի առավել գեղեցիկ անկյուններում, որոնց սպառնում է ոչնչացում.
HOME – դա վիզուալ գլուխգործոց է, պոզիտիվ ցնցում, ֆիլմ - բացահայտում.

HOME ֆիլմի ծնունդին նախորդել է 15 տարվա աշխատանք, որի ընթացքում ստեղծվել են 500.000 լուսանկարներ, արված ավելի քան 100 երկրներում, վաճառվել է 3 մլն գիրք, 100 անվճար open-air  բացօթյա ցուցահանդես ավելի քան 100 մլն այցելուներով, նկարահանվել 4 վավերագրական ֆիլմ 5 մլն մարդ լսարանով:
HOME ֆիլմը մեզ ցույց է տալիս մոլորակի գեղեցկությունը եւ մարդկային գործունեությամբ հասցված ավերածությունների հետեւանքները: Չապաքինվող սպիներ է հասցված Երկրին արդյունաբերական արտադրություններով, պատերազմների հետեւանքները, բնապահպանական աղետները, հանդիսատեսի առջեւ բացում են   մոլորակի իրական վիճակը.
Իրենց ֆիլմում Յան Արթյուս Բերտրանը եւ Լյուկ Բեսոնը մարդկությանը հորդորում են օգտագործել այլընտրանքային էներգիան, փոխհատուցել  մեր մոլորակի էկոլոգիային պատճառված վնասները
Խորհուրդ եմ տալիս դիտել.
Դիտել յութուբում
Դիտել բլոգում
Ռուսերեն տարբերակ
HOME ֆիլմը հրավիրում է
մի պահ կանգ առնել, որպեսզի դիտել մոլորակը, հասկանալ նրան եւ հասկանալ ինչպես ենք վերաբերվում նրա գեղեցկությանը եւ  հարստությանը.
HOME կօգնի վերանայել մեր հարաբերությունները մեր մոլորակի հետ.
Ֆիլմի իրավունքների եւ տարածման սեփականատերերը (PPR Group եւ EuropaCorp) համաձայնել են նաեւ օգտագործել այն առեւտրային նպատակներով.


Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը  պարտադիր է

Комментариев нет: