04 июня 2013

Մերսում գլխացավի դեմ

Եթե ձեր գլուխը ցավում է, պետք չէ փրկություն փնտրել դեղահաբերի մեջ, կարելի է նախ փորձել կետային մերսումը: Եթե անգամ այն ձեզ չօգնի, անտարակույս նաև չի վնասի:

Մերսումը պետք է սկսել մատների ծայրերց, որոնք պետք է մերսել առանձին-առանձին` 30 վայրկյան: Հետո պետք է մերսել ոտքերի մատների ծայրերը: Այդ պարզ միջոցը ընդունակ է ոչ միայն դադարեցնել գլխացավը, այլ նաև սրտխառնոցը:

Եթե գլխացավը չի դադարում, պետք է սկսել մերսել աչքերի ծայրից 2 սանտիմետր հեռավորության վրա գտնվող հատվածը: Այն պետք է տևի 3 րոպե: Պետք է միջնամատով շրջանաձև շարժումներով մերսել 5 վայրկյան, հետո հակառակ ուղղությամբ: Եվ կրկնել մինչև 6 անգամ:

Այնուհետև պետք է մոտ 3 րոպե մերսել գլխի ճակատային հատվածի շրջակայքը: Դրանից հետո` ականջի բլթակի ետևի կողմից գանգի ստորին մասը:

Այն մարդիկ, ովքեր կիրառում են կետային մերսումը, կարող են վկայել, որ կան նաև այլ կետեր, որոնց մերսումը վերացնում է գլխացավը: Դա իրոք այդպես է, չէ՞ որ մարդիկ տարբեր են:

Լիլիթ Պետրոսյան

  Աղբյուր` Պատրաստվել է Աշխարհի շուրջ 

Комментариев нет: