Ամռան շոգ եղանակին մեր օրգանիզմը հատուկ սննդակարգի կարիքն ունի, քանի որ ամռանը նյութափոխանակությունը մեր օրգանիզմում ավելի ինտենսիվ է դառնում, իսկ քրտինքի հետ մենք կորցնում են նաև վիտամինները և միներալները: Շոգ եղանակին մեր օրգանիզմը առաջին հերթին կորցնում է B խմբի և С վիտամինները, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք կօգնեն մեր օրգանիզմին վերականգնել կորցրած վիտամինները և միներալները: Ձեզ ենք ներկայացնում այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել վիտամինների կորուստը և կհագեցնեն ձեր օրգանիզմը հեղուկով:

Կանաչեղեն:
Համեմը, մաղադանոսը, սամիթը, մառոլը, նեխուրը և այլն պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև B խմբի վիտամիններ: Իսկ սպանախը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մագնիում և B խմբի վիտամիններ, ինչպես նաև լյոտեին, որը պաշտպանում է մաշկը և աչքերն արևային ճառագայթներից: Անանուխն էլ ունի սառեցնող ազդեցություն, ինչպես նաև հայտնի է իր կազդուրիչ էֆեկտով: Բացի այդ, կանաչին մոտ 90 տոկոսով բաղկացած է ջրից, ինչը հնարավորություն կտա վերականգնել կորցրած հեղուկը:

Վարունգ
Վարունգը, որը մոտ 96 տոկոսով բաղկացած է ջրից, իր մեջ պարունակում է կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, յոդ, ինչպես նաև B խմբի և С վիտամինները:

Ձմերուկ
Սառը ձմերուկը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլ նաև սնում է մեր օրգանիզմը նատրիումով, կալցիումով, մագնիումով, ինչպես նաև B6, С և PP վիտամիններով:

Հատապտուղներ
Հատապտուղները ոչ միայն համեղ են, այլ նաև պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև С վիտամինը, իսկ հատապտուղների մեծ մասի թթվաշ համը կօգնի հաղթահարել շոգը:

Կծու պղպեղը:
Կծու պղպեղն ոչ միայն նպաստում է քրտինքի առատ արտադրությանը, ինչը հնարավորություն է տալիս սառեցնել օրգանիզմը, այլ նաև ունի հակաբակտերիալ հատկություններ:

Մածուն, կեֆիր, յոգուրտ, թթվասեր:
Այս և նմանատիպ այլ մթերքներ ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաև սնուցում են օրգանիզմը սպիտակուցներով և կալցիումով:

Ծովամթերքները ոչ միայն արագ են մարսվում օրգանիզմով, այլ նաև պարունակում են ֆոսֆոր, յոդ, ցինկ, կալիում, մագնիում, նատրիում և այլն: Սակայն հարկ է նշել, որ շոգ եղանակին ծովամթերքները շատ արագ փչանում են և կարող են վտանգավոր դառնալ, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել այդ տեսակի ուտեստը ընտրելիս և պատրաստելիս:
Եւ, իհարկե, շոգ եղանակին խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ, ինչպես նաև ապխտած և յուղոտ միս:
Աղբյուր http://hasarakutyun.am/?p=14759
Комментариев нет:
Отправить комментарий