21 июня 2013

Արտագաղթի պատկերը

21.06.2013
Սյունիքում կրկին դպրոց է փակվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավար Սասուն Սահակյանը տեղեկացրել է, որ առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցի աշակերտների թիվը երեքն է:
«Այս տարի դպրոց հաճախելու մեկ երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Եթե մեկնեն, դպրոցը կփակվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Պատկերը սարսափելի է Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում, մարդիկ ապագայի հույս չունեն երկրում եւ գաղթում են, քանի որ պարզ է, հոկտեմբերի 27 ու մարտի 1 հանցագործները առանց իշխանափոխության չեն պատժվելու, իսկ առանց պետության վրա ձեռք բարձրացնողներին օրենքի առաջ կանգնացնելու  Հայաստանը ապագա չի կարող ունենալ եւ աշխարհի ամենաբեւեռացված երիրն է մնալու, իմ կարծիքով:

Արտագաղթի հետևանքով այս տարի դիմորդների թիվը զգալիորեն նվազել է, գրում է Zham.am

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը հայտարարեց, որ այս տարի հանրապետությունում դիմորդների թիվը զգալիորեն նվազել է. նախորդ տարի 16 870 դիմորդ է եղել, այս տարի՝ 12 740։



Վերջինիս խոսքով՝ վիճակը սպասվածից ավելի վատ է բնագիտական մասնագիտությունների առումով, և այդ մասնագիտությունների գծով կունենան թափուր տեղեր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Комментариев нет: