30 июня 2013

Կակաոն օգնում է ազատվել բորբոքումներից եւ դիաբետից

Երկու բաժակ կակոն ավելորդ քաշից տառապող մարդկանց  թույլ կտա վերահսկել այնպիսի
հիվանդությունները, ինչպիսին է, օրինակ, դիաբետը: Մկների վրա կատարված գիտափորձը ցույց է տվել, որ այն կրծողները, որոնց կակաո է տրվել, ավելի քիչ են հակված բորբոքումների, հաղորդում է  «Foodclean.ru»-ն:

Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ  մկները, որոնց սննդին կակաո է ավելացվել,  ավելի քիչ են տառապում բորբոքումներից: Ինսուլի մակարդակը նրանց արյան մեջ 27%-ով ցածր է եղել այն կրծողների համեմատ, որոնք կակաո չեն օգտագործել: Բացի այդ, 32% -ով նվազել է լյարդում ճարպերի ցուցանիշը:

Իսկ վերջերս մեկ ուրիշ խումբ գիտնականներ իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ կակաոն ավելի լավ եւ արագ է վերականգնում մարզիկների բոլոր խմբի մկանները, քան հատուկ հավելանյութերը: Սնուցիչները (նուտրիենտներ), որոնք պարունակվում են կակաոյում բավարար քանակությամբ, կարող են փոխհատուցել մկանային հյուսվածքների էներգիան: Կաթը, իր հերթին, սնուցում է օրգանիզմը,
մարզումների ընթացքում կորցրած միներալներով:

Աղբյուր

Комментариев нет: