28 июня 2013

«Ես կռվել եմ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի անկախության համար»

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանը պահանջել է արտգործնախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը, որը ազատագրված տարածքներն անվանել է բուֆերային...
Նման արտաքին քաղաքականությունը Ղարաբաղին թելադրվում է Երեւանից եւ հանդիսանում է Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» թեզի շարունակությունը:

«Ճիշտ է, Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է Սահմանադրությամբ, բայց Երեւանից թելադրված արտաքին քաղաքականությունը ուրիշ բան է ասում: Իսկ Հայաստանում իրականացվում է մի քաղաքականություն, որն արդեն բերել է Ռւոսաստանից երկրի լիակատար կախվածության», ասել է Վահան Բադասյանը:

«Պատերազմի ժամանակ ես կռվել եմ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար, եւ հիմա ես ցավով հետեւում եմ, թե ինչպես է այդ անկախությունը մեկ առ մեկ փոխանցվում ռուսներին,- ասում է Վահան Բադասյանը: - Ռուսաստանին ենք տվել մեր էներգետիկան, ենթակառուցվածքները: Հիմա ուզում ենք փոխանցենք գազի խողովակները, որպեսզի գները մեզ միշտ Ռուսաստանը թելադրի: Այդ ամենը բերում է նրան, որ Ռուսաստանին է անցել նաեւ մեր քաղաքականությունը, ու հիմա մենք չենք կարողանում նույնիսկ բարձրաձայնել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում», ասում է պատգամավորը:

Մենք հայտնվել ենք խորը քաղաքական ճգնաժամի մեջ, կարծում է Վահան Բադասյանը, որը ներկայիս քաղաքականությունը կոչում է ազգային դավաճանություն:



աղբյուր `http://blognews.am/arm/press/62900/es-krvel-em-och-miayn-xarabaxi-aylev-hayastani-ankakhutyan-hamar.html՝

Комментариев нет: