06 мая 2013

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց սովորությունները

1.    Համեմատելու սովորություն
Քեզ ուրիշների հետ համեմատելու սովորությունը կախվածության լավագույն նշանն է: Բացառելով քո յուրօրինակությունը դու քեզ մատնում ես: Ուրիշների միջոցով քեզ գնահատելը  հանգեցնելու է նրան, որ դու երբեք չկարողանաս իրականում քեզ ճանաչել: Երբ դու  չես կարողանում որոշել ինչպես ապրել, ապա շատ շուտով հայտնվում է ինչ-որ մեկը և քո փոխարեն սկսում որոշումներ կայացնել:

2.    Մրցակցելու սովորություն
Կյանքի ամբողջ իմաստը լինելն է, ոչ թե շարունակ մրցակցելը: Եղիր քեզ նման և ոչ հարևանից լավը: Միայն դժբախտ մարդն է փորձում ցույց տալ, որ ինքը երջանիկ է, միայն մեռած մարդն է փորձում ցույց տալ, որ դեռ կենդանի է:

3.    Արդարացում փնտրելու սովորություն
Երբ չգիտես քո արժեքը, դու փորձում ես իմանալ այն շրջապատից: Խոստովանություններ անելով դու ոչ թե ասում ես այն ինչ մտածում ես, այլ փորձում ես քո հաշվին միավորներ կուտակել: Բայց դու այս ճանապարհով հասնում ես նրան, որ հասարակությունը կորցնում է վստահությունը քո անձի նկատմամբ:



 Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: