17 июня 2013

Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուս ազգություն գոյություն չունի

Ամուրում «Եդինայա Ռոսիայի» համակիրը հայտարարել է, որ ռուս ազգություն գոյություն չունի
Ամուրի երկրամասում Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ռուս ազգություն գոյություն չունի` այդ կերպ առաջացնելով բլոգերների զայրույթն ու գրավելով դատախազության ուշադրությունը: Եգոր Մատվեենկոն այդ մասին հայտարարել է քաղաքի երիտասարդ բնակիչների անձնագրերի հանձնման արարողության ժամանակ:
«Այժմ դուք կստանաք փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ դուք Ռուսաստանի քաղաքացի եք: Չնայած որ դուք մինչ այդ էլ Ռուսաստանի քաղաքացիներ էիք: Դրա հետ մեկտեղ, այնպիսի ազգություն, ինչպիսին է ռուսը, գոյություն չունի: Սակայն գոյություն ունի ռուսական քաղաքացիություն: Դուք այդ իրավունքը ստացել եք ծնվելիս, մյուս արտերկրյա քաղաքացիները հատուկ քննություններ են հանձնում, բազմաթիվ տհաճ գործընթացների միջով են անցնում»,-ասել է Մատվեենկոն:
YouTube-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանները բավականին կոպիտ արտահայտություններով են հանդիմանում Մատվեենկոյին` Ռուսաստանի պատմությունը չիմանալու, «ռուսների դեմ բաց պայքարի» եւ «ռուսերեն խոսել չկարողանալու» համար, գրում է NEWSru.com-ը:


Դատախազությունը եւս անհանգստացած է տեսանյութի դիտումից հետո եւ ստուգում է կազմակերպել Մատվեենկոյի արած այդ հայտարարությունների փաստի առնչությամբ` պարզելու արդյոք չի՞ եղել իրավախախտում:


Լուրեր Հայաստանից - NEWS.amԱղբյուր http://news.am/arm/news/158464.html

Комментариев нет: