24 июня 2013

Գիշերային ծեծկռտուք Երեւանում. ծեծողներից ազատվելու համար 33-ամյա Արմենն օդ է կրակել

Հունիսի 25-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 33-ամյա Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ եւ ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:



Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
 Մանրամասները Աղբյուր

Комментариев нет: