30 июня 2013

Արմավիրում 28-ամյա երիտասարդը մարմնավաճառից հետ է պահանջել իր վճարած գումարը, իսկ մերժումից հետո փախցրել նրա ընկերուհու մեքենան

Արմավիրում 28-ամյա  երիտասարդը մարմնավաճառից հետ է պահանջել իր վճարած 25
հազար դրամը եւ մերժում ստնալուց հետո առեւանգել նրա ընկերուհու ավտոմեքենան:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հայտնել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 28-ամյա Ժ. Խ-ին մեղադրանք էր առաջադրվել, որ «Պլազա Լյուքս» հյուրանոցային համալիրում մարմնավաճառի ծառայության դիմաց վճարած 25 հազար դրամը ետ ստանալու նպատակով առանց հափշտակելու նպատակի, վերջինիս ընկերուհուց նրա «Օփել-Վիտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները վերցրել է ու նշված մեքենան վարելով հեռացել` պայմանով, որ երբ ետ վերադարձնեն իր տված գումարը, ինքը ետ կտա նրա ընկերուհու ավտոմեքենան: Սակայն նույն օրը նշված ավտոմեքենան ժամը 15-ի սահմաններում թողել է Երեւան քաղաքի Շիրազ փողոցում` այդ մասին հեռախոսազրույցով հայտնելով մեքենայի տիրոջը:

Մանրամասները  news am 

Комментариев нет: