09 июня 2013

Երկու հաղորդավարներ լքում են ռուսական հեռուստատեսությունը՝ Պուտինի մասին հաղորդման չհեռարձակման պատճառով (10 ֆոտո)

Այս գրառման մեջ, նաեւ` Պուտինի, կնոջ, Կաբաեւայի լուսանկարները(10 ֆոտո).
Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը լքում են երկու հաղորդավարներ՝ Վլադիսլավ Սորոկինն ու Եկատերինա Վորոնինան. Պատճառը գրաքննադատություն է, որի պատճառով չի հեռարձակվել «Սոցիալական ցանց» հաղորդումը, որում քննարկվել էր Պուտինի ամուսնալուծությունը: Այս մասին Սորոկինը գրել է Facebook-ի իր էջում:

«…Mashable-ից ոգեւորված, սկսեցինք Պուտինի լուսանկարների տեսատարբերակը պատրաստել mamba.ru-ի համար: Ծրագիրն ամբողջությամբ հանել են եթերից: Հրաշալի է: Շարունակեք այդպես: Շարունակեք: Բայց արդեն առանց մեզ: Մինչեւ հունիսի 30-ն աշխատում ենք, ու հետո՝ հաջողություն», - գրել է նա:

NEWSru.com-ը գրում է, որ Mashable կայքը Պուտինի լուսանկարների ընտրանի էր հրապարակել, որը, ըստ խմբագիրների, ընտանեկան կապանքներից ազատված «ալֆա դոգը» պետք է տեղադրի առցանց ծանոթությունների կայքում: Ընտրանին լայն տարածում էր գտել սոցցանցի օգտվողների շրջանում:

Պուտինի, կնոջ, Կաբաեւայի լուսանկարները.











Աղբյուր ԱղբյուրՊատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: