18 июня 2013

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին 1 մլրդ դոլարի սպառազինություն է մատակարարում

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին 1 մլրդ դոլարի սպառազինություն է մատակարարում

Գարնանը սկսվել են 2011-2012թթ. կնքված պայմանագրերով նախատեսված ռուսական ցամաքային ռազմատեխնիկայի մատակարարումներն Ադրբեջան, «Վեդոմոստիին» հայտնել է ռուսական պաշտպանական արդյունաբերության աղբյուրը:

Գործակալության աղբյուրի համաձայն՝ խոսքը Տ-90Ս տանկերի երեք գումարտակի (94 միավոր),  մոտ երեք գումարտակ (շուրջ 100 միավոր) ԲՄՊ-3 հետեւակի մարտական մեքենաների, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային կայանքի  (18 միավոր), «Սմերչ»  (զանգվածային ոչնչացման զենք) տիպի համազարկային ռեակտիվ համակարգերի դիվիզիայի, «Վենա»  ինքնագնաց հրետանու  (18 միավոր) եւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր հրանետային համակարգերի մարտկոցների  (6 միավոր) մասին է:

Տ-90Ս տանկերը ձեռք են բերվում կատարելագործված եւ նորագույն սարքավորումներով հագեցած վիճակում:

Պայմանագրով նշված համակարգերի ընդհանուր արժողությունը կարող է լինել 700 մլն-ից մինչեւ անգամ 1 մլրդ դոլար, նշել է աղբյուրը:



 Աղբյուր

Չգիտեմ ինչպես կմեկնաբանեն ղարաբաղյան կլանը կամ ռազմավարական դաշնակիցը այս փաստը, բայց ռուսները եթե իմանային իրենց վրա են կրակելու այդ զենքերից չէին վաճառի:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ