Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2013 թ. ապրիլի 30-ի հանրահավաքում
մասնավորապես ասաց. մեջբերում
"Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները եւ, հետեւաբար, Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության օրինակարգ նախագահ չի համարում, ինչպես չի համարել նրա կառավարման ողջ առաջին ժամկետում։ Ընդ որում, ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դրսեւորած անվստահության փաստն այնքան ակնհայտ է, որ դա հարկադրված են ընդունել ու խիստ մտահոգիչ համարել նույնիսկ միջազգային կազմակերպությունները։ Մինչդեռ մտահոգիչ համարելուց բացի, սկզբունքային ու հետեւողական լինելու դեպքում, այդ կազմակերպությունները տվյալ փաստից պետք է անեին բոլորովին այլ եզրակացություն, ինչը, սակայն, ըստ երեւույթին, չի մտնում նրանց հաշիվների մեջ։"
"Անկախ կատարված արձանագրումներից, Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենեւին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, եւ որ օր-օրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի եւ անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած եւ ծավալման միտումներ դրսեւորող գզվռտոցը, ինչպես նաեւ ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։"
Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет:
Отправить комментарий