07 мая 2013

Երբ քաղաքական ընդդիմությունն ի վիճակի չէ օրինական եղանակով հեռացնել իշխող բանդային..

Ե. Աբգարյանը ֆեյսբուկում գրում է.
Արդեն 15 տարի է Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր հիմնական պետական

գործառույթները, որոնցից կարեւորագույնն են Հայաստանի եւ հայ ժողովրդի պետական, ազգային եւ մասնավոր շահերի եւ իրավունքների պաշտպանությունն ու դրանց ոլորտների ընդլայնումը: Հայաստանի իշխանությունը զավթած բանդան պետական ֆունկցիաներից օգտագործում է միմիայն այն, ինչը կարող է ծառայեցվել իր բանդիտական իշխանության մասնավոր շահերին: Սա նշանակում է, որ եթե այսօր մենք դուրս ենք գալիս փողոց, ապա իրավական առումով մենք առնչվում ենք ո՛չ թե պետական կարգավորիչ գործառույթներ իրականացնող մարմինների լիազոր ներկայացուցիչների, այլ պետական իշխանությունը զավթած բանդայի շահերի սպասարկուների եւ պահապանների հետ: Մեր երկրում օրենքը խախտում է ո՛չ թե ժողովուդը, այլ իշխող բանդան, մեր երկրում իշխանությունն է <ընտրում> իշխանությունը, մեր երկրի ռեսուրսները բաժին են հասնում միմիայն իշխողներին, մեր երկրում համարյա չի մնացել պետական կամ մասնավոր ունեցվածք, որը իշխողների ձեռքում վաճառքի կամ օտար պետությանը հանձնելու ենթակա չլինի: Այս պայմաններում, երբ քաղաքական ընդդիմությունն ի վիճակի չէ օրինական եղանակով հեռացնել իշխող բանդային, ժողովուրդն ազատ է ինքն իր կամքով ընտրել անօրինական եւ չարաղետ իշխանությունից ազատվելու այլ ուղիներ: Դա նրա միջազգայնորեն ճանաչված իրավունքն է:


Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: