06 мая 2013

Տեսանյութեր, նկարներ"ընտրություններից", անդրադարձ

Հիմնական ընտրախախտումները տեղի են ունենում ուռճացված ընտրացուցակների, երկրից բացակայողների փոխարեն քվեարկելու  միջոցով, հաշվելու գործընթացում, բայց ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող  ՀՀԿ եւ ՕԵԿ ըստ էության խուժանների կազմակերպությունների կողմից կազմակերպվող ընտրախախտումները ամեն տեղ անպակաս էին:
Արդյունքը նույնն էր եթե Երևանում հաղթում են ադրբեջանցիները, քանի որ հաղթանակ էր հայ ազգի նկատմամբ, ընդ որում բարձրացնելով այդ երկրի դրոշը: Իսկ այս գիշեր իրենց գործերով 1915 թ. թուրքական խուժանին չզիջող այդ ճիվաղները Երևանում սալյուտ էր խփում
Այս ամենի հիմնական մեղավոր ՀՀ գործող կուսակցություններն են, նկատի չունեմ ՀՀԿ եւ ՕԵԿ աղբը, որոնք մեր ազգի նկատմամբ հանցագործություններ են արել եւ պետք է պատժվեն:
Եթե այսպիսի վտանգի դեպքում էլ իրենք չեն կարող համախմբվել, ապա գոնե այդքան բարոյական իրավունք չունեն ժողովրդին մեղադրելու: Եթե դուք ուրիշ լուծում եք տեսնում, գրեք մեկնաբանությունում



Էկել եմ , որ ստեղ պրոբլեմ չլնի․ Սամվել Ալեքսանյան
Տեսանյութեր, նկարներ"ընտրություններից", անդրադարձ
Մալաթիա համայնքի թիվ 8/08 ընտրատեղամասում դիտորդ Ռուզաննա Գրիգորյանն արձանագրել է կուտակումներ և ուղղորդումներ: Ավելի ուշ ընտրատարածք է եկել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը և հրահանգել հանձնաժողովի անդամներին այնպես անել, որ որևէ պրոբլեմ չլինի:

Տեսախցիկները ֆիքսել են միաժամանակ քվեարկողների դեպքեր, օրինակ 6/02 ընտրատեղամասում epress.am լրագրողները լուսանկարել են

Աջափնյակի թիվ 6/01 ընտրատեղամասում միջին տարիքի մի կին քվեախցիկից հարցրել է, թե ինչ է պետք է անի քվեաթերթիկի հետ, ինչին ի պատասխան տարեց մի կին հուշել է, թե հարկավոր է նշում կատարել կուսակցություններից մեկի դիմաց:
Լրագրողի թղթակցի հարցին՝ արդյո՞ք առաջին անգամ է ընտրության եկել, եթե չգիտի, թե ինչպես պետք է քվեարկել, կողքին կանգնած տարեց մի կին պատասխանել է. «Չէ, ազիզ ջան, ինքը ստեղացի չի, նոր ա եկել»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/5, 8/6 ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ, մի քանի ժամ անց նույն մարդիկ, ովքեր «հերթի մեջ էին» խմբված են եղել տեղամասի բակում:
Այս տեղամասի բակում երեք երթուղային էր կանգնած՝ թիվ 52 համարի՝ 2 և թիվ 74 համարի՝ 1 մարդատար գազել:
Սա ընտրության հետ կապ չունի

ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը այս ընտրությունների մասին

Արդյունքում, Հայաստանում, 2001 թ. 580 հազար հետ համեմատ այս տարի մոտ երկու անգամ պակասել է դպրոցականների թիվը

նկարները, աղբյուր epress.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: