Վանիկ Մելքոնյանը ֆեյսբուկում գրում է.
Երեկ ՄԵ՞Ր հաղթանակի օրն էր
(երբ սեփական երկրում օտարված ես զգում)
Երեկ մայիսի ինն էր. տոնական օր: Երեկվա իմ տեսածից շատ ազդված եմ և կուզեի կիսվել: Որպես քաղաքացի ցանկացա լինել Արտաշատ քաղաքում կազմակերպված մայիսիննյան արարողությանը, թեև երբեք էլ չեմ սիրել մասնակցել նմանատիպ արարողակարգային միջոցառումներին: Մի քանի երևույթներ բավականին բացասական ազդեցություն ունեցան: Նախ հավաքված քաղաքացիների սակավությունը, որ մեծմասամբ հետևանք է արտագաղթի, միջոցառման վատ կազմակերպված լինելը (հստակ երևում էր, որ վարչական ռեսուրսների օգտագործումը անարդյունավետ էր), անգամ դպրոցից չէին կարողացել անհրաժեշտ թվով մարդիկ բերել: Բայց այս ամենը երկրորդական թվաց րոպեներ հետո տեսածիս ֆոնին: Չէի էլ իմանում, որ զինվորական շքերթ է լինելու: Ենթադրեցի, երբ թիկունքումս շարված զինվորական ստորաբաժանումներ նկատեցի... Ռուսական զորքեր...Տոնական հագուկապ... Իսկական հաղթական զինվորական կեցվածք...Ռուսական նվագախմբի երաժշտության տակ առջևից Ռուսաստանի պետական դրոշով և ուրիշ դրոշներով երկու զինվորական մեքենաներ էին գնում, իսկ միջոցառման մասնակիցները ռուսական ստորաբաժանումների խրոխտ և ձիգ երթին հետևում էին հիացմունքով:
Ի վերջո` մի քանի զինվորից բաղկացած Հայոց բանակի փոքրիկ մի դասակ: Պատկերն ավելի քան ցնցող էր, և դժվար է նկարագրել, թե այդ ժամանակ ինչ էի զգում...
Մտքումս միայն հարցեր էին...հարցեր...հարցեր...հարցեր...
Այն, որ ռուսական զորքը պետք է անցներ, հասկանալի էր, բայց ու՞ր էր հայոց զորքը,
ու՞ր էր Շուշին ազատագրած իմ անկախ պետության ազգային բանակի զինվորը: Ինչու՞ մի քանի հոգուց բաղկացած դասակ ռուսական տասնյակ դասակների շարքում: Ինչու՞ ռուսական դրոշի ներքո և ինչու՞ ռուսական զինվորական քայլերթի ներքո...
Միջոցառման մասնակիցներից էին ռուս բանակայինների ընտանիքների անդամները, որոնց հայացքներում նկատելի էր տոնը` ի հակառակ մեր քաղաքացիների տխուր, պարտադրված ու կեղծ ժպիտների:
Թերևս պատճառն այն է, որ այս ռուս մարդիկ ունեն աշխատանք և վարձատրվում են ըստ արժանվույն(նվազագույն աշխատավարձը` $1000): Մի փաստ ևս, որ աչքի էր զարնում. ռուսկան ստորաբաժանումների անձնակազմի 70%-ը հայ երիտասարդներ էին: Մտածում էի, թե ինչու իմ երկիրը այդ հայ տղաներով չի համալրում մեր օրեցօր ավելի շատ թվակազմի խնդիր ունեցող բանակը` տալով արժանապատիվ աշխատավարձ: Այս ամենից հետո հոգեբանական ընկճված վիճակը բանաձևեմ` ես իմ սեփական հայրենիքում ինձ օտարված էի զգում :
Հ.գ. Կխնդրեմ վերը շարադրվածի մեջ չփնտրել հակառուսություն: Մտահոգությունս այն է, որ երեկվա մեր հաղթանակի օրվա մեջ ես ոչ մի կերպ չտեսա հայոց պետությանը.....
Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է
Աղբյուր https://www.facebook.com/vanik.melqonyan?hc_location=stream Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է
Երեկ ՄԵ՞Ր հաղթանակի օրն էր(երբ սեփական երկրում օտարված ես զգում)

Комментариев нет:
Отправить комментарий