10 мая 2013

Մումիաների թանգարան /տեսանյութ

Գուանահուատոյի /Մեքսիկա/ ամենահայտնի տեսարժան վայրը Մումիաների Թանգարանն է, տեղակայված է քաղաքային գերեզմանատան մոտ: Թանգարանում տեղադրված մումիաների հավաքածուն, բնական մումիաֆիկացված նմուշներ են, որոնք հարեւան գերեզմանատնից են:

Թանգարանում ընդամենը 111 մումիա կա (դրանց մեծ մասը կանայք են, կան նաեւ մի քանի տղամարդ եւ 20 երեխա), բայց 111 -ից միայն 59 են դրված ցուցադրության: Համարյա բոլորը հասարակ մարդիկ են եղել, (հանքագործներ, ֆերմերներ), մահացել են 1850 մինչեւ 1950 թթ.. ընկած ժամանակահատվածում: Թանգարանում երեխաների որոշ մումիաներ համարվում են աշխարհում ամենափոքր մումիաները: Կա նաեւ ծնունդի կամ աբորտի ժամանակ մահացած կնոջ մումիա (չորացած ընկերքի հետ միասին )

Գուանահուատոյի մումիաների հավաքածուն ամենամեծն է համարվում Արեւմտյան կիսագնդում:

Ուշադրություն.
1. Այս տեսանյութը բլոգում դիտելու համար տարիքային սահմանափակում  է դրվել: Դուք կարող եք դիտել այս տեսանյութը եթե ձեր տարիքը 18+ բարձր է
2. Ձեր 18 տարին լրացել է եւ այնուամենայնիվ ցանկանում եք դիտել.
Սեղմելով "տեսնել ավելին" կամ եթե վերնագրի վրա եք սեղմել եւ հայտնվել http://blog.lurerarm.asia/2013/05/blog-post_10.html էջում, դուք այդպիսով հաստատում եք, որ չափահաս եք եւ ձեր տարիքը 18 բարձր է.

Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: