Տեղաբաշխված է Բավարիայի անտառային ազգային զբոսայգում, Նոյշյոնաու /Neuschönau/ քաղաքում, Գերմանիա: Անտառով զբոսնելու համար այս ճանապարհը ամենաերկարն է աշխարհում: Այս հեքիաթային արահետը ավարտվում է 44 մետրանոց (144 ֆուտ) փայտե աշտարակով: Մեկնարկը սկսվում է վայրի բնության հարեւանությամբ գտնվող մուտքի աշտարակից: Վերելակի շնորհիվ այն բոլոր այցելուների համար հարմար է դարձնում, այդ թվում սայլակներով մարդկանց համար եւ մանկական սայլակներով: Զբոսնելու ճանապարհը նախատեսված է բնության բոլոր սիրահարների համար, որոնց նաեւ արկածներ են սպասվում: Փայտե կոնստրուկցիան ինտեգրված է անտառին, ինչը բնական միջավայր է ապահովում: Ճանապարհին դուք կգտնեք «ինֆորմացիոն կետեր» լեռնային անտառի, ինչպես նաեւ արկածային վայրերի մասին: Դուք նաեւ ձեզ համար բացառիկ անտառ կբացահայտեք, եւ կյանքի տարբեր դրսեւորումներ այլ տեսանկյունից:
Ճանապարհը 1300 մետր (0,8 մղոն) է, ավարտվում է 44 մետր (144 ֆուտ) բարձրության ազդեցիկ աշտարակով, որտեղից վայրի կուսական անտառի արտակարգ, գործնականում անծայրածիր տեսարան է բացվում:
Ճանապարհը 1300 մետր (0,8 մղոն) է, ավարտվում է 44 մետր (144 ֆուտ) բարձրության ազդեցիկ աշտարակով, որտեղից վայրի կուսական անտառի արտակարգ, գործնականում անծայրածիր տեսարան է բացվում:




















Комментариев нет:
Отправить комментарий