04 мая 2013

Կրեատիվ անտառ (15 ֆոտո)

Կալինինգրադի մարզում, Կուրոնյան թերակղզի / ռուս. Куршская Коса - Բալթիկ ծովում
յուրատեսակ նեղ /400 մետր-3,8 կմ/ երկար /98 կմ/ թերակղզի, որի մի մասը Լիտվայի կազմում է եւ հյուսիսային մասը ծովի միջով մոտենում է Կլայպեդա քաղաքին / Ազգային պարկում կա եզակի վայր, որը կոչվում է «Պարային անտառ»: Հնագույն պրուսների մոտ հավատալիք կար, որ օղակների ոլորված ծառերը դարպաս են հանդիսանում դեպի հոգիների աշխարհ: Համարվում էր, որ այս Դարպասներով անցնողը կարող է ազատվել հիվանդություններից եւ վերադառնալ մեր աշխարհ առողջ, իսկ որոշ դեպքերում, նաեւ ձեռք բերել գերբնական ուժեր: Կամ, օրինակ, կա մի լեգենդ, որ եթե սոճու ծռանցի, պտույտի միջով ժամանակի հոսքին հակառակ անցնես (այսինքն, արեւմուտքից արեւելք), ապա մեկ տարի կավելացնես կյանքիդ...
Թերակղզին ՅՈՒՆԵՍԿՈ Համաշխարհային ժառանգության ցուցակում է:  Ի դեպ բախտ է վիճակվել զբոսնել այստեղ, մոտ է Զելենոգրադսկ քաղաքին ..
















Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/2013/05/15.html պարտադիր է

Комментариев нет: