15 мая 2013

Անջելինա Ջոլին հեռացրել է կուրծքը քաղցկեղի սպառնալիքի պատճառով (13 ֆոտո)

Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին /Angelina Jolie/ կրծքագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել, որպեսզի խուսափի կրծքի քաղցկեղից: Այդ մասին նա գրել է «Իմ ընտրությունը»  սյունակում (My Medical Choice) New York Times -ի համար:


Ըստ  դերասանուհու, բժիշկները նրան 87 տոկոս կրծքի քաղցկեղի հավանականություն են ախտորոշել եւ 50 տոկոս ձվարանի քաղցկեղի հավանականություն , Ջոլին սկսել է բուժումը կրծքագեղձից, նախապես կրկնակի մաստեկտոմիա կատարելով: Բուժման հետեւանքով, ըստ բժիշկների, կրծքի քաղցկեղի վտանգը   87% - ից իջել է 5% - ի:


Վիրահատությունը ընդհանուր առմամբ տեւել է մոտ երեք ամիս, ավարտվել է ապրիլի 27 -ին: Հեռացված կրծքի տեղում Ջոլիին իմպլանտ է դրվել: Նրա խոսքերով, վիրահատական միջամտության արտաքին հետեւանքները, գործնականորեն անտեսանելի են:


Դրա հիմնական պատճառն դերասանուհու խոսքով այն փաստն էր, որ իր մայրը մահացել է քաղցկեղից 56 տարեկան հասակում: Ջոլին գրել է, որ նա ցանկանում է, քանի դեռ հնարավոր է հոգ տանել իր երեխաների եւ թոռների մասին, այլ ոչ թե վաղաժամկետ լքել նրանց: Այս պահի դրությամբ, Անջելինա Ջոլին եւ Բրեդ Պիտը ունեն երեք սեփական եւ երեք որդեգրած երեխաներ:


Ըստ World Health Organization վիճակագրության, ամեն տարի կրծքի քաղցկեղից մահանում է մոտ 500.000 կանանց. Մոտավորապես 85 տոկոսը կրծքի քաղցկեղի դեպքերի տեղի է ունենում այն մարդկանց մոտ, որոնց մերձավոր ազգականները, օրինակ ծնողները տուժել են այդ հիվանդությանից .










Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: