30 апреля 2013

Գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որը վերացնում է ավելցուկային ճարպը

Ապրիլ 29, 2013. _Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտը, առաջին անգամ կենդանի
օրգանիզմի օրինակի վրա ցույց տվեց, ինչպես են ճարպային /հաստծ/ բջիջները կարող փոխվել, դառնալով դարչնագույն, ապա սպիտակ: Որպես մոդել օգտագործվել են մկները, հայտնում է EurekAlerta -ն:

Հիշեցնենք սպիտակ ճարպի բջիջները խնայում են էներգիան, որը համալրվում է, շատ կալորիաներ ստացվելու հետեւանքով: Երբ էներգիան անհրաժեշտ է, բջիջները ակտիվանում են: Դարչնագույն ճարպի բջիջները, ի հակադրություն, ջերմություն արտադրելու համար օգտագործում են ճարպ ու շաքար:

Մինչեւ վերջերս համարվում էր, որ դարչնագույն ճարպ կա միայն երեխաների մոտ: Սակայն, ըստ էության, այն առկա է նաեւ մեծահասակների մոտ: Գիտնականները հայտնաբերել են, որ եւ մարդիկ եւ մկները ունակ են հարմարվել ցածր ջերմաստիճանի, ձեւավորելով դարչնագույն ճարպի բջիջներ, սպիտակ ճարպային նստվածքներում:

Այդ բջիջների բնույթը, մինչեւ վերջերս առեղծված էր մնում: Ենթադրվում էր այս տեսակի բջիջները ձեւավորվում է հատուկ նախա բջիջներից: Եվ, երբ մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու անհրաժեշտությունը վերանում է, դրանք օրգանիզմից հեռացվում են: Երկրորդ տեսությունով երկու տեսակների բջիջները երկկողմանի փոփոխվում են:


Ցյուրիխի գիտնականները մկներին ենթարկելով ավելի քան 8 աստիճան ջերմաստիճանի ծայրահեղության (սենյակային ջերմաստիճանից), ցույց տվեցին ինչպես են նոր, անցումային փուլի ճարպային բջիջներ ձեւավորվում:

Երբ կենդանիները գտնվում էին ցրտում, նրանց սպիտակ ճարպում ձեւավորվում է դարչնագույն ճարպի բջիջներ: Իսկ երբ ջերմաստիճանը բարձրանում է սպիտակ ճարպը կրկին միատարր է դառնում: Սա խոսում է այն մասին, որ փոփոխվում են սպիտակ ճարպի բջիջները: Նախա բջիջների մասին ընդհանրապես խոսք չի գնում: Սա նշանակում է, որ տեսականորեն հնարավոր է որոշակի խթանումով բուժել գիրությունը.
 Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: