25 апреля 2013

Լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին օմբուդսմենի հայտարարությունը.

Վերջին օրերին հաճախացել են իշխանությունը բռնազավթած սեռժաքոչարյանական ուժերի կողմից ուղղորդվող հարձակումները, այդ հանցագործ ռեժիմին ընդդիմացող կուսակցությունների եւ կառույցների դեմ, երկու օր առաջ հարձակում էր կատարվել լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, արձագանքել է օմբուդսմենը. Ճիշտ է օմբուդսմենը չի հայտնում արդյո՞ք այս ռեժիմի օրոք որեւէ դեպք կա, երբ նման հանցագործություններ կատարող անձանց համար ծանոթ լինի "«դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները":

ՄԻ պաշտպանը՝ լրագրողի հետ կատարված միջադեպի մասին

Օմբուդսմենի հայտարարությունը.

Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները:
Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է։

Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակին այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:

Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին:

Մարդու իրավուքների Պաշտպան
Կարեն Անդրեասյան

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: