05 апреля 2013

Հայաստանի բնակիչները հայրենիքը ընդմիշտ լքելու ամենամեծ ցանկությունն ունեն

Հայաստանի բնակիչները հայրենիքն ընդմիշտ լքելու ամենամեծ ցանկությունը ունեն
Հետխորհրդային երկրների քաղաքացիների շրջանում հայրենիքն ընդմիշտ լքելու ամենամեծ ցանկությունն ունեն Հայաստանի բնակիչները։
Սա Gallup World-ի «Հայրենիքի սահմանները լքելու ցանկությունն ըստ ԱՊՀ երկրների» հարցման արդյունքներն են։

Հայաստանն ընդմիշտ լքելու ցանկություն է հայտնել հարցվածների 40 տոկոսը։ Այնուհետև Մոլդովան /ցանկանում են գնալ դեպի նույնազգի Ռումինիա/ է՝ 32 տոկոս։ Երրորդ տեղում է Ուկրաինան (21%), չորրորդում` Բելառուսը (17 տոկոս), իսկ հինգերորդում` Ղրղըզստանը (16 տոկոս)։

Հայրենիքը չեն ցանկացել լքել միջինասիական երկրների բնակիչները, մասնավորապես, Ուզբեկստանը` 5%, Թուրքմենստանը` 6%, Տաջիկստանը` 11% և Ղազախստանը` 13%։

Հարցումներն անցկացվել են առերես հարցազրույցների ձևաչափով, որոնց մասնակցել են 15 և դրանից բարձր տարիքի մոտ 41 հազար մարդիկ։

 Հղումը http://blog.lurerarm.asia/2013/04/blog-post_6399.html պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: