24 апреля 2013

Բժիշկները խորհուրդ չեն տալիս հաճախակի լոգանք ընդունել:  

Հաճախակի լողանալը այնքան էլ օգտակար չէ, հատկապես այնպիսի պոպուլյար միջոցներով ինչպիսիք հեղուկ օճառն է, զգուշացնում են Իսրայելի բժիշկները: Ըստ «Haaretz» թերթում
տպված Դր. Ռաքել Լուցատի հոդվածի, նույնիսկ ամռանը, չարժի շաբաթը ավելի քան երկու կամ երեք անգամ ցնցուղ ընդունել:

Հատկապես Դոկտոր Լուցատին խորհուրդ չի տալիս ամեն օր գլուխը լվանալ: Ըստ մասնագետի, այժմ Արեւմուտքում ընդունված հիգիենայի չափանիշները, ինչպիսիք են ամենօրյա ցնցուղը, թելադրված են միայն սոցիալական, այլ ոչ թե բժշկական խորհուրդով:
Ընդհակառակը,ամբողջ մարմնի ամենօրյա լվացումը, հատկապես եթե օգտագործում են օճառային լուծույթներ, վտանգավոր է առողջության համար: Բանը նրանում է, որ հաճախակի լվացվելը խախտում է մաշկային ծածկույթի թթվա-հիմնային հաշվեկշիռը, նրանք չորանում են, եւ քայքայվում է բնական «յուղումը», որոնք մաշկը պաշտպանում են սնկերից եւ բակտերիաներից:
Հատկապես հեղուկ օճառը առավել կործանարար ազդեցություն է գործում, ՄԱՆ /մակերեւութա-ակտիվ նյութեր/ մեծ համակենտրոնացման պատճառով: Բացի այդ,հեղուկ լվացող միջոցները վատ են լվացվում մաշկի վրայից: Կան գիտական ​​ուսումնասիրություններ, որոնք վկայում են, որ անընդհատ լվանալով մաշկի վերին շերտը, խախտվում է վիտամին D սինթեզող շրջանը, վիտամին D դեֆիցիտ առաջացնելով մարմնում:
Դր. Լուցատի կարծիքով առողջությունը պահպանելու համար լավ կլինի շաբաթական երկու անգամ միայն ցնցուղ ընդունել, իսկ ամեն օր սահմանափակվել հիգիենայի լոկալ գործողություններով: Բժիշկը նաեւ առաջարկում է ականջները լվանալուց հետո պարզապես սրբել սրբիչով, այլ ոչ ականջի ձողիկներ օգտագործել եւ այլ «թափանցող» միջոցներ:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: