Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը, ըստ վերջերս ներկայացված հայտարարագրի
նա ունի 7 շենք-շինություն, 3 ավտոտնակ, 1 հողամաս: Բացի դրանից, Տարոն Մարգարյանի բանկային հաշվին կա 115 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո: Նա ամսական ստանում է 394 հազար դրամ աշխատավարձ և պարզ է, որ նման հսկայական ունեցվածք այդքան աշխատավարձով հնարավոր չի կուտակել:
Ըստ ԿԸՀ ներկայացրած՝ սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել են 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար:
Երևանի քաղաքապետարանում տիրող կոռուպցիան ու կատարված չարաշահումներն իրենց ծավալներով ու հնարամիտ մեխանիզմների գործադրմամբ իրոք ապշեցնող են: Այս հարցում Տարոն Մարգարյանին կնախանձեր անգամ Օստապ Բենդերը, որը հպարտանում էր, թե ինքը փող վճարելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներ ունի:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում գումարների լվացումն ու «ատկատներն» իրականացվում են բավական բարդ մեխանիզմով, լուրջ թղթաբանությամբ: Առանցքային դերն այստեղ «Երևան» հիմնադրամինն է:
Այս բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջին հայացքից մեկն է այն հարյուրավոր հ/կ-ներից, որ գործում են Հայաստանում: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: «Երևան» հիմնադրամի մասին տեղեկատվությունը գրեթե բացակայում է. քաղաքապետարանի կայքում այս մասին չես գտնի որևէ բառ: Իսկ «Սփյուռ» տեղեկատու կենտրոնի կայքում ընդամենը նշված է, որ «Երևան» հիմնադրամի նախագահը Տարոն Մարգարյանն է, տնօրենը՝ Աշոտ Ղազարյանը, իսկ գործավարի անունն է Մարինե. ազգանվան մասին ոչ մի տառ: Նշված է նաև հիմնադրամի հասցեն՝ Արգիշտիի 1, այսինքն՝ քաղաքապետարանի շենքում: Եվ վերջ:
Փոխարենը այս հիմնադրամի գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ կան «Ազդարար» կայքում, այստեղ հրապարակված է հիմնադրամի հաշվետվությունը: Ըստ այդմ, հիմնադրամը ստեղծվել է դեռ 2007թ. և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Երևանի բարեկարգման, կանաչապատման, կառուցապատման, հովանավորության կարիք զգացող կրթական, մշակութային, մարզական և գիտական կազմակերպություններին, տոնական, մշակութային, մարզական միջոցառումների, միջազգային կապերի ինտենսիվ զարգացման օժանդակություն»: Այսինքն՝ այս հիմնադրամը օժանդակում է, որ Երևանը բարեկարգվի, կանաչապատվի ու կառուցապատվի: Միայն թե մայրաքաղաքային ծրագրերին այդ օժանդակությունն իրականացվում է նույն մայրաքաղաքի բյուջեից: Այլ կերպ ասած՝ փակ շղթա է ստացվել. Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետարանը համայնքային բյուջեից գումարներ է հատկացնում այն կազմակերպությանը, որի նախագահն անձամբ քաղաքապետ Տ.Մարգարյանն է, և ահա այդ հիմնադրամն էլ այդ միջոցներից օժանդակում է քաղաքապետարանին տարբեր ծրագրեր իրականացնելիս:
Նշենք, որ միայն 2012թ. քաղաքի բյուջեից հիմնադրամին փոխանցված գումարի չափը կազմել է մոտ 2.5 մլրդ դրամ: Թե հիմնադրամը կոնկրետ ինչ ծրագրեր է ֆինանսավորել ու ինչ գումարի սահմաններում, իշխանությունները խնամքով թաքցնում են: Երևանի քաղաքապետարան-«Երևան» հիմնադրամ փակ շղթայի գործունեությունը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում: Պարզվում է՝ այս կազմակերպություններն իրար ոչ միայն գումարներ, այլև գույք են նվիրաբերում: Եվ այսպես, 2011թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավագանու նիստում որոշում է կայացվել ընդունել «Երևան» հիմնադրամի՝ քաղաքապետարանին մոտ 71.5 մլն դրամ արժողությամբ նվիրաբերած գույքը:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հիմնադրամի փոխտնօրեն Մ.Սայադյանից փորձեց մանրամասներ ճշտել, սակայն նա ընդամենն ասաց, թե համապատասխան հաշվետվությունը տեղադրված է ինտերնետում, և ինքը դրան ավելացնելու ոչինչ չունի: Իսկ հաշվետվությունն էլ ընդամենը ներկայացնում է, թե որքան գումար է մուտք եղել հիմնադրամ, և դրանից որքանն է ծախսվել: Անպատասխան մնաց նաև Երևանի քաղաքապետարան ուղարկած թերթի հարցումը:
Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:
Отправить комментарий