24 апреля 2013

Պուտինին տեղեկացրել են, որ "Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ"

Քոչարյանը դատախազությունում
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաններից՝ Տ. Օվչիննիկովայի կողմից։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիսզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Ընդ որում, երբ նա դեռ նախագահում էր, ոչ թե պաշտոնավարման ավարտից հետո։


Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը գնահատական տա, թե ինչպես նրա անվան տակ թաքնվելով եւ նրա բարի վերաբերմունքն ակնկալելով Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ։

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» համագործակցում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած Հակակոռուպցիոն կենտրոնի հետ։ Պարոն Մարգարյանն է ռուս գործընկերներին տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են «բաժին հասել» Քոչարյան ընտանիքին ինչպես Հայաստանում,այնպես էլ Ռուսաստանում, Քոչարյանի խոսքերով «Պուտինի դաբրոյով»։
Աղբյուր Ա1+ Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է

Комментариев нет: