21 апреля 2013

ԱՄՆ Պետդեպի զեկույցը, Հայաստանի վերաբերյալ

Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպի զեկույցը հատվածաբար.
2012 թ. վերջում Հայաստանում տիրող վիճակը ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի փորձագետների
Զեկույցի ենթադրաբար առավել հետաքրքիր հատվածները.
Ամենամեծ խնդիրը
2012 թ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալի խնդիրները սեփական կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակումն է, կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության բացակայությունը, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահամանափակումը:
Կոռռուպցիայի մակարդակը եւ դատարանները
Զեկույցի փոխանցմամբ` դատավորները հաշվի չեն առել ամբաստանյալների հայտարարություններն այն մասին, որ իրենցից ցուցմունք են վերցրել ֆիզիկական ուժի կիրառմամբ: Ամբաստանյալների փաստաբանները հնարավորություն չեն ունեցել վիճարկել պաշտոնական հաշվետվությունները, որոնք դատավորները սովորաբար համարում են անթերի: Դատավորները վերահսկել են «վկաների ցուցակը» և փաստաբաններին որոշ դեպքերում թույլ չեն տվել դատարան հրավիրել վկաներին, որոնք, նրանց կարծիքով, ապացույցներ ունեին, և դրանք կարող էին օգտակար լինել իրենց պաշտպանյալի համար:
2012թ. հուլիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել ոստիկանության չարաշահումները հետաքննելու անկախ մեխանիզմի բացակայությամբ և այն կապակցությամբ, որ իրավապահ մարմինները պատասխանատվության չեն ենթարկվում անհամաչափ ուժ կիրառելու դեպքում:
Իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի ամրապնդումը կոտրել է օրենքի գերակայությունը, չնայած իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել, որպեսզի պատժեն ցածր ու միջին մակարդակի կոռուպցիոներներին: Դատարանները նախկինի պես քաղաքական ճնշման են ենթարկվել գործադիր իշխանության կողմից, ինչը հանգեցրել է քաղաքական հետապնդումների ու վճիռների:

2012 թ ԱԺ ընտրություններ
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների խախտումները ներառում են պետական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը իշխող կուսակցության օգտին, ընտրողներին կաշառելու հավաստի տեղեկությունների անտեսումը, բողոքների ու հայտարարությունների դիտարկման գործընթացի թերությունները, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի առկա թերությունները՝ չնայած որոշ բարելավումներին:
Նախընտրական շրջանն ընդգծվել է լրատվամիջոցների կողմից բազմակողմանկի լուսաբանմամբ, սակայն լրատվամիջոցներին նախկինի պես չի բավարարում քաղաքական կարծիքների բազմազանությունն ու քարոզչական ժամանակահատվածից դուրս օբյեկտիվ լուսաբանումը:

Բանակում.
Անցյալ տարի արձանագրված խախտումներից են նաեւ բանակում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերը, շարունակվող դեդովշչինան ու սպաների ու ծառայակիցների կողմից նորակոչիկների նկատմամբ դաժան վերաբերմունքի այլ տեսակները: Ոստիկանությունն իբր թե առաջարկել է կտտանքներ կիրառել խոստովանական ցուցմունքներ ստանալու համար եւ ծեծել է քաղաքացիներին ձերբակալության ու հարցաքննության ժամանակ:

Հաշմանդամներ, քաղբանտարկյալներ, խղճի ազատություն, մարդու իրավունքներ 
Սահմանափակ կարողություններով մարդիկ խտրականություն են բախվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: ԼԳԲՏ ներկայացուցիչների նույնպես խտրականության են ենթարկվում, այդ թվում բանակային ու բանտային իշխանությունների կողմից: Աշխատողների իրավունքները սահմանփակ են, իսկ աշխատանքային օրենսդրությունը թույլ է վերահսկվում:
Մարդու իրավունքները վերահսկող տեղի դիտորդների պնդմամբ` խիստ դատավճիռ է կայացվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի չորս ակտիվիստների հանդեպ, որոնք 2011թ. օգոստոսին բախումներ են ունեցել ոստիկանների հետ: 2012թ. հուլիսի 20-ին Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին ներկայացվում է խուլիգանության մեղադրանք, նրանք դատապարտվում են 2-3 տարի ազատազրկման: Տիգրան Առաքելյանը, որը միջադեպի ժամանակ կոտրել էր ոստիկանի քիթը, դատապարտվում է 6 տարի ազատազրկման:
Կրոնական փոքրամասնությունների անդամները տառապում են հասարակությունում խտրական վերաբերմունքից: Ընտանիքում բռնությունը շարունակում է խնդիր մնալ:
Խնդիրների թվում են բանտերի գերհագեցածությունը, բանտարկյալների համար բժշկական ծառայությունների պակասը: Իշխանությունները շարունակել են ձերբակալել ու կալանավորել կասկածյալներին առանց հիմնավորված կասկածների:

Մարտի 1 մասին
«2011 թվականի դեկտեմբերին կառավարությունը զեկույց է հրապարակել 2008թ հետընտրական իրադարձությունների ընթացքում 8 քաղաքացիական անձանց ու ոստիկանության 2 աշխատակիցների մահվան հետաքննության գործով, սակայն տարեվերջի դրությամբ ոչ ոք պատասխանատվության չի կանչվել»,- նշված է զեկույցում:

Լեռնային Ղարաբաղի մասին
Զեկույցում նշվում է, որ անջատողականները` Հայաստանի օգնությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդության առարկան` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համանախագահությամբ:



Աղբյուր մամուլ. Պատրաստվել է blog.lurerarm.asia 

Комментариев нет: