16 апреля 2013

Արտագաղթը նոր թափ է հավաքում

Ըստ վիճակագրության, եւ փաստացի ամեն կեղծված ընտրությունից հետո (կամ ըստ էության հայ ազգի համար մեկ թշնամիների "ընտրվելուց" հետո), Հայաստանի բնակչությունը այլեւս հույսը կտրելով, որ այս գարշելի ռեժիմը մոտ ժամանակում կփոխվի ավելի մեծ թափով են լքում մեր երկիրը: Ըստ տարբեր աղբյուրների, /այդ թվում ՀՀ ներկա վարչապետի խոստովանության, տես մեր բլոգում/, Հայաստանի ներկա մշտական բնակչությունը քիչ է երկու միլիոնից, օգտվելով դրանից եւ հոկտեմբերի 27 հետո ամեն տարի աճող կոռռուպցիան կեղծիքի այնպիսի հնարավորություն են  տալիս, որ այժմ մեր երկրի ցանկացած հարեւան երկրների 1915թ. ժամանակների ցանկացած թուրք մարդ, կարող է Հայաստանի նախագահ ընտրվել, ինչը փաստորեն այդպես էլ կա, դատելով վերջի երկու նախագահների մարդկային որակներիցեւ գործողություններից  /ազգությամբ հայը առնվազը հրաժարական կտար/ .

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների,
2013թ. հունվար-փետրվար ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը /հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին/ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 հազարով կամ 53,7%-ով և կազմել -22,1 հազար մարդ:

Փետրվարին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 15,1 հազար մարդ նախորդ տարվա փետրվարի 10,2 հազարի դիմաց:

2013թ. հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62,9 հազար մարդով կամ 13,7%-ով և կազմել 523,7 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,6%:
Սա պաշտոնական վիճակագրությունը, առանձին դիտարկումները էլ ավելի սարսափելի պատկեր են ցույց տալիս.

Օրինակ Աղբյուր

 Վարուժան Բաբաջանյանy ֆեյսբուկում գրում է

Այսօր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացա, որ անցած երկու օրերին միայն Հայաստանի սահմանային անցակետերից մեկով հայրենիքը լքել է 11500 մարդ՝ մեծամասամբ ընտանիքներով՝ 4500 մարդ առաջին, 7000՝ մյուս օրը: Ընտանիքներով արտագաղթելու փաստը վկայում է այն մասին, որ նրանք մեծամասամբ Հայաստանը լքում են ընդմիշտ: Առանց էմոցիոնալ պոռթկումների, որոնք հիմա շատ դժվար է զսպել, ցանկանում եմ ևս մեկ անգամ պնդել՝ արտագաղթի կանխարգելման համար վիրահատական շտապ միջոցառումները ուշանում են: Ստացվում է, որ վերջին շրջանում դարձել եմ արտագաղթի ողբասացը, սակայն արտագաղթի տեմպը սպառնում է երևույթը վերածելու ազգային ողբերգության: Երևույթը թուլացնելու համար անհրաժեշտ է միավորել հանրապետության կադրային և ծրագրային ամբողջ ռեսուրսը, ինքս բազմիցս հանդես եմ եկել հրապարակային ծրագրային դրույթներով, որոնք հաստատապես թերի են, սակայն գոնե արտացոլում են սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման հիմնական շեշտադրումները:
Մենք կորցնում ենք Հայաստանը...
Արտագաղթի արագ տեմպը սպառնում է Հայաստանը վերածելու քաղաք -պետության: Մի պահ անջատեք Հայլուրը և մտածեք ու գործեք սթափ...


"Դեպի ապահով․․․ Ռուսաստան" (3 ֆոտո)
Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է Աղբյուր

Комментариев нет: