Հարավային Աֆրիկայից 26 - ամյա անասնաբույժ Օր Լազմին ծանոթացնում է իր «հիվանդ» տնային կենդանիներին, որոնք դարձել են անբաժան ընկերներ:
Պորտ_Էլիզաբեթ քաղաքի, 26 -ամյա Օր Լազմին երկար ժամանակ երազում էր զբաղվել անասնաբույժի աշխատանքով, ոչ միայն կատարել է իր կյանքի երազանքը, այլ նաեւ ընկերացրել Բենգալյան վագրին եւ սպիտակ առյուծին իր անգլիական բուլդոգի հետ:
Վերջերս փխրուն աղջիկը դարձավ Հարավային Աֆրիկայի Seaview Lion զբոսայգու ղեկավարը, որտեղ բնակվում են 30 առյուծ, 10 վագր եւ 3 ընձառյուծ:
- Ես հաճախ եմ իմ շրջապատում լսում, որ ամենահեշտ աշխատանքը չեմ ընտրել, սակայն այն ինձ շատ է դուր գալիս: Կարճ ժամանակում վագրերը ու առյուծները ասես իմ երեխաները դարձան, - ասում է աղջիկը: Մեր զբոսայգուշատ այցելուներ վախենում են կենդանիներից, սակայն ինձ հետ նրանք վարժեցվածի պես են իրենց պահում:
Աղջիկը խոստովանել է, որ նա առաջին անգամ է բախվել շան ու վայրի կենդանիների սերտ բարեկամությանը.
Մի քանի ամսվա մեջ, կենդանիները այնքան սովորեցին միմյանց, որ օրեցօր ավելի ու ավելի դժվար են տանում տարանջատումը:
Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:
Отправить комментарий