13 апреля 2013

Րաֆֆին անընդհատ սխալներ է կատարում

"Րաֆֆին տրամաբանության հետ խնդիրներ ունի եւ սխալներ է կատարում աջ ու ձախ", այսօր իր ֆեյսբուկյան էջում գրել է Երջանիկ Աբգարյանը:
Այդ գրառումի շարունակությունը ներքեւում.
Ակնհայտ է, որ գործնական քաղաքականության մեջ նա չի կարողանում արագ եւ ճիշտ ժամանակին կողմնորոշվել, թե ինչը ի՛նչ տարբերակներ ունի ինչպես եւ երբ անելու կամ չանելու համար եւ այլն: Սա՝ մի կողմ, հիմա նա առաջարկում է <ազգային ճակատ> ստեղծել: Էլի սխալ է, թարմ ու խայտառակ անհաջողությունից հետո պարտվող կողմի նախաձեռնության կշիռը համարյա զրոյական է: Բացի այդ, Րաֆֆին չի խոսում այդ առաջարկվող <ճակատի> ստեղծման նպատակի կամ նպատակների մասին, ինչը տվյալ պարագայում պարտադիր է եւ պարզություն է մտցնում պայքարի թիրախավորման հարցերում: Սա հայկական ավանդական <քաղաքագիտության> մշտական բացթողումներից մեկն է՝ չնախապատրաստված առաջարկի մասին հայտարարելը նախքան դրա քննարկելը շահագրգռված կողմերի հետ: Սրա <փայլուն> օրինակներից մեկը 1998-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Քոչարյանի ինքնագլուխ, իր եւ իր կլանի մասնավոր շահերից բխող հայտարարությունն էր այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ է դառնում Հայոց ցեղասպանության հարցը: Դրա <արդյունքը> այսօր այն է, որ ցեղասպանության Ճանաչման գործընթացը կտրուկ դանդաղացել է եւ դրա ապագան պարուրվել է անորոշությամբ: Եւ վերջապես՝ անթույլատրելի է առաջարկներ անել պոտենցյալ դաշնակիցներին եւ միաժամանակ վատ սքողված քարոզչություն վարել ընդդեմ այդ դաշնակիցների:
 Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է 

Комментариев нет: