09 апреля 2013

Ապրիլի 9. Ինչ է կատարվում

Րաֆֆի Հովհանիսյանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը.

«Իմ սիրելի հայրենակիցներ, Ձեր վստահությամբ եւ լիազորությամբ զինված, մեր հայրենիքի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծելու անհուն պատասխանատվությամբ, գնահատելով նաեւ ձեր վճռականությունը ներկա համազգային ճգնաժամին համապարփակ լուծում տալուն, եւ մեր արդեն հատած համբերությունը անարդարության, կեղծիքի, հուսալքության եւ ճակատագրապաշտության հանդեպ՝ Ես առաջարկում եմ - Ապրիլի 9-ին, ժամը 11-ին Ազատության հրապարակում լինեք ազգովի մեկնարկվող Նոր հայստանի հռչակման եւ երդմնակալության արարողությանը։ Ապրիլի 9ին գալիս ենք՝ մոտիկից եւ հեռվից, հայրենի հողից եւ Արցախից, սփյուռքի ամենահեռավոր տարացքներից՝ Ռուսատանից, Ամերիկայից եւ Եվրոպայից։ Գալիս ենք ոտքով, մեքենայով եւ հանրակառքով։ Գալիս ենք հյուսիսից եւ հարավից, Հայաստանի հաղթական բոլոր քաղաքներից եւ գյուղերից՝ Գյումրիից, Վանաձորից, Իջեւանից, Արմավիրից, Նոյեմբերյանից, Կապանից, Աբովյանից, Նոր Հաճնից։ Գալիս ենք ընտանիքներով եւ ընկերներով։ Գալիս ենք Լեոնիդով, Մոնթեով, Մովսեսով, Սպարապետով։ Սարդարապատից միչեւ Բաշ Ապարանով ու Ղարաքելիսեով։ Գալիս ենք չնահանջելու, գալիս ենք չծնկելու, գալիս ենք մեր մեծ սխալը շտկելու, չարիքը վանելու եւ ճամբելու հանձնառությամբ։ Գալիս ենք միասին պատասխանատու երդում տալու Նոր Հայաստանի ողնաշարը դառնալու հավատամքով: Վախը հաղթահարած ժողովուրդ իմ հպարտ, իմացեք հստակ եւ ընդմիշտ որ այս աշխարհում, հայրենի սրբավայր հողում՝ դուք եք աղբյուրը, ակունքը եւ երաշխավորը իշախանության, հիմքը պետության և դատավորը վերջին: Այնպես որ, գալդ բարի Հայաստան, գալդ բարի ժողովուրդ անվախ, ժողովուրդ վսեմ եւ ժողովուրդ ազատ»:

Կոչս քեզ հայրենակից, որ կարծում ես թե առանց քեզ էլ պիտի լինի այն` ինչ լինելու է...
Հենց քո անտարբերությունը կարող է արժենալ մի ողջ հայրենիք! 
Ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին եկեք Ազատության հրապարակ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

Հետեւեք Ա1+ -ի ուղիղ եթերում, թե  ինչ  է կատարվում  Ազատության  հրապարակում եւ Մարզահամերգային համալիրում: Ապրիլի 9-ին երդվում են Սերժ Սարգսյանը  եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում ժամը 11 -ից, գրում է Ա1+ -ը:

Իսկ ինչ է կատարվում իմ կարծիքով:
Զորքերն ու մարտական տեխնիկան, որ այդ կապակցությամբ մտցվել է Երեւան, կարծում եմ պետք չի թուրքական գերբ ու դրոշ վրաները նկարեն հասկանալու համար...
շարունակեմ միտքս, - այնպես ինչպես Սեռժիկի անունը Թալյաթ, Քոչարյանի անունը Աթաթյուրք, եւ հասկանալի է ինչու ի տարբերություն որեւէ երկրի հնարավորությունները հիմնականում դոդ ու դեբիլի ձեռքին Հայաստանում, ինչու է այնպես արվում որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ծայրահեղ աղքատ լինի, ի տարբերություն որեւէ երկրի, բոզերը, ահա ում վրա են հենված այս բոլորը, Մանվելի անունը Կարաբեքիր չպետք է լիներ հասկանալու համար ինչ է արել, սրանք բոլորը թուրքական կոլեգաներից ավելի քիչ վնաս չեն տվել մեր ազգին, երկրին, ընդ որում դեռ անպատիժ են: Հոկտեմբերի 27 հետո մեր գլխավոր թշնամին էլ փոխվեց

Պատրաստվել է http://blog.lurerarm.asia

Комментариев нет: