15 апреля 2013

Չինական սովորական համալսարանի ճաշարան (6 ֆոտո)

Շարունակում եմ բլոգում տեղադրել արտասահմանյան սննդի օբյեկտների մասին տեղեկություններ, նախորդ անգամ մենք տեսանք կորեական դպրոցի ճաշարանում երեխաներին տրվող սնունդը, այսօր չինական սովորական Soochow համալսարանի (բոլորովին ոչ լավագույնների շարքից), սովորական ուսանողական ճաշարան:

Չնայած ամենաշատը զզվում եմ քաղաքականությունից, նաեւ չեմ ուզում հիմա սրա տակ ծավալուն մեկնաբանել եւ վերլուծել, թե ինչ տրամաբանությամբ պետք է երկիրը կործանելու գնով, կամ հավերժ ղեկավարեն երբեւէ չընտրված, թեկուզ ծնունդով ղարաբաղի  գեղերի նախագահացուները, նրանց սատարող խուժանը: Դա առանձին թեմա է եւ մեկ այլ անգամ կփորձեմ գրել իմ մտքերը: Փաստը այն է, որ բոլոր քաղաքական ուժերը եւ կուսակցությունները իմ կարծիքով լծված են ժողովրդին խաբելու եւ սրանց լեգիտիմացնելու գործին, այլապես մեկ տարվա մեջ արդեն երրորդ անգամ գնալը "ընտրությունների" եւ դրանով փաստորեն իշխող խուժանին լեգիտիմացնելուն ուղղված միյուս քայլերին ուրիշ մեղմ անուններ դժվար թե գտնվի:

Ասեմ որ ամբողջ կերակուրի արժեքը երեք հոգու համար (ներքեւում երեք սինիով լուսանկարը) 17 յուան է, որը $1 = 6,2 կուրսով կազմում է 2,8 դոլար: Այսինքը, երեք հոգու ամբողջ ճաշի արժեքը համարժեք է 1200 դրամին: Մաքրության եւ քաղաքակրթության մասին ասելու խոսք էլ չկա: Սա դեռ Չինաստանն է, այլ ոչ ԱՄՆ եւ կամ ոչ ինչ որ ապահովված Նորվեգիա:







 Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: