23 апреля 2013

Հոլիվուդի ամենաատելի աստղերը (14 ֆոտո)

Աստղերը համեմատելի են գնդապետների հետ պատերազմի ժամանակ: Ճակատի մի կողմում երկրպագուներն են — միյուս կողմում նախանձողները ու չարակամները: Որքան շատ են այս եւ այն կողմի ներկայացուցիչները, այնքան մասշտաբային է անհատականությունը: Star ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի Թոփ-20 ամենաատելի աստղերի ցուցակը
Գվինեթ Փելթրոուն կարծես զզվացրել է հասարակությանը նիհարելու իր թանկարժեք բաղադրատոմսերով, արդյունքում շիկահերը դերասանուհին գլխավորում է 20 ամենաատելի աստղերի ցուցակը:



Քրիստինա Ստյուարտի երկրպագուները այդպես էլ չեն կարողացել ներել ամուսնացած ռեժիսորի հետ նրա դավաճանությունը, Ռոբերտ Պատինսոնի թիկունքում:

Բրոնզը բաժին է հասել երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին: Նախանձում են աղջկա հաջողություններին, ամենահաջողակ երգչուհիներից է իր սերնդի, ում հոնորարները ցնցող են:

Կետի Պերիի նախկին ընկեր, Երաժիշտ Ջոն Մայերին ատում են աղջիկների հետ անշնորհք վերաբերմունքի պատճառով:

«Ամենաատելիների» հնգյակը եզրափակում է դերասանուհի Քեթրին Հեյգլը: Համարվում է որ արհամաբար է արտահայտվում իր մասնակցությամբ ֆիլմերին:

Մադոննան վերջերս, իր խորթ որդու Դեվիդ Մալավիի այցելած եւ այդ երկրի պրեզիդենտին գրած իր տարօրինակ եւ անգրագետ նամակի համար 7 -րդ տեղում է:

Կանադական գլամուռ երգիչ Ջասթին Բիբերը 8 -րդ տեղում է, Ամստերդամում Հոլոքոսթի անչափահաս զոհերին նվիրված Աննա Ֆրանկի Տուն-թանգարան այցելելով սրիկայական գրություն է թողել հյուրերատետրում «Ուղղակի ցնցող է այստեղ գտնվել: Աննան ուշագրավ աղջիկ է եղել: Հուսով եմ նա բելիբեր կլիներ (Բիբերի երկրպագու)».



«Մերժվածներ» մյուզիքլի համար օսկարակիր Էն Հեթեուեյը, 9 -րդ տեղում է:





Անհավանական է, բայց հղի Կիմ Կարդաշյանին եւ նրա մորը-Կրիս Ջեններին գորշնականում նույն կերպ են ատում: Մայր ու աղջիկ բաժանում են ցուցակի 10 եւ 11 տեղերը





Երկրպագուները դերասան Էշթոն Քաթչերին երբեք չեն ների Դեմի Մուրի սիրտը կոտրելու համար: 13 -րդ տեղում:





Անջելինա Ջոլին ցուցակի 15 -րդ տեղում է: Դերասանուհուն հաճախ մեղադրում են Բրեդ Փիթի եւ նրա նախկին հարսնացու Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնությունը քանդելու մեջ:




Լինդսի Լոհանը, իր դատական եւ թմրամիջոցների հետ կապված սկանդալներով ձանձրացրել է երկրպագուներին: Star ամսագրի ցուցակի 16 -րդ տեղում է




 Կրիս Բրաունը , իր ընկերուհի Ռիհաննային ծեծելու համար եզրափակում է Հոլիվուդի ամենաատելի աստղերի ցուցակը:



Պատրաստվել է Աշխարհի շուրջ  Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է 

Комментариев нет: