12 апреля 2013

Ամերիկացու տպավորությունները Ռուսաստանի Յակուտսկ քաղաքից (14 ֆոտո)

Սթիվ Լյունկեր / Steve Lyunker/ անունով մի ամերիկացի այցելել է ռուսական Յակուտսկ քաղաք, լուսանկարել եւ կիսվել իր տպավորություններով: Նա այնքան տպավորված է, որ ասել է, երբեք չի մոռանա այս արշավը:

Յակուտսկը - Արեւելյան Սիբիրում գտնվող քաղաք է, կառուցված է Լենա գետի ափին: Ես համարում եմ, որ Յակուտսկը ամենասառը քաղաքն է աշխարհում:
Այն գտնվում է Իրկուտսկից 1840 կմ հեռավորության վրա, Մոսկվայից 5000 կմ հեռավորության վրա: Քաղաքը հիմնադրվել է 1632 - ին, կազակների կողմից: Սակայն, չնայած ապրելու համար ծանր պայմաններին, մոտ 270,000 մարդ է բնակվում, կամ  Սիբիրի ամբողջ բնակչության քառորդ մասը: Ձմռանը ջերմաստիճանը պարբերաբար նվազում է մինուս 40 °C ցածր (գրանցվել է մինչեւ -64 ° C)
Ամռան ջերմաստիճանը հաճախ անցնում է 30 - ից ...




Ժամանելով, Յակուտսկի օդանավակայանում ես զգացի, մարդկանց ուշադրությունը դեպի իմ արտաքինը: Որովհետեւ ես ակնհայտ այնպես չէի հագնված ինչպես բոլորը եւ հստակ տարբերվում էի այն մարդկանց, ովքեր այստեղ ապրում են: Ինձ դիմավորեց ինձ այցելելու հրավիրած մարդու դուստրը: Նա եկել էր ինձ վերցնելու, սակայն առաջինը, որ նա հարցրեց ինձ տեսնելով, արդյոք ես գլխարկ եւ ձեռնոց չունեմ ինձ հետ: Ես զարմացած էի նրա մտահոգությամբ, բայց ...


... Բայց հայտնվելով փողոցում, ես անմիջապես հասկացա, իր մտահոգությունը: Նույնիսկ այն, ինչ ես մտածում էի, կարող է փրկել ինձ ցրտից, դա ակնհայտորեն բավարար չէր ... քաղաքը ողջունեց ինձ ցրտաշունչ թանձր մառախուղով, որի պատճառով տեսանելիությունը 10 մետրից պակաս էր: Յակուտսկը ադամանդի արդյունահանման խոշոր կենտրոն է, որը ապահովում է համաշխարհային թանկարժեք հանածոների արտադրության հինգերորդ մասը: Քաղաքը նաեւ սննդի, կաշվի եւ անտառասղոցարանային արդյունաբերության կարեւոր կենտրոն է:


Հողը Յակուտսկի տակ մշտապես սառած է, որը մեծ շենքերի շինարարությունը շատ դժվար եւ վտանգավոր գործարարություն է դարձնում:
Ես արագորեն բացահայտեցի, որ լուսանկարելը շատ վտանգավոր է այստեղ: Հագուստը, մատները եւ տեխնիկան մոտ տասնհինգ վայրկյանում սառում են:

Իսկ լուսանկարելուց մեկ րոպե անց, ես չէի զգում իմ մատները: Իմ թանկարժեք օպտիկան 10 րոպե հետո ճաքեց: Ամենահաս մառախուղը թաքցնում է տեղանքի բոլոր կողմնորոշիչները, եւ այստեղ դուք կարող եք հեշտությամբ մոլորվել.


Այստեղ բացարձակ ամեն ինչ, կարծես, բաղկացած է անվերջ սառույցից եւ ձյունից: Ցանկանում եք իմանալ, թե ի՞նչ էմոցիաներ ես զգացի. Դրանք երկու զգացմունքներ էին `հուսահատություն եւ զարմանք: Ինձ թվում էր, ես կանգնած էի սառցե դժոխքի մուտքի մոտ, բայց մյուս կողմից կային մարդիկ կենդանի, ջերմ եւ իրական ... Ես ցնցված էի այդ մարդկանցով ... իմ հիշողությունում մի պատկեր է ... Օդանավակայանի -48 °C ջերմաչափը:








Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

1 комментарий:

Blog News комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: