02 апреля 2013

Միլիոն դոլարանոց շուն (13 ֆոտո)

Չինական Բաոդին քաղաքում բացված ցուցահանդեսում սկսվել է աշխարհի ամենաթանկ ցեղատեսակի՝ Տիբեթյան գամփռի ձագերի վաճառքը: Գները, զտարյուն տիբեթյան գամփռ կամ դո-հի, ինչպես անվանում են Չինաստանում, լավ ցեղատեսակները մի քանի հարյուր հազար դոլար արժեք ունեն, եւ երբեմն անցնում են մեկ միլիոն դոլարը.
Ամենաթանկ գինը՝ $1,5 միլիոն վճարել է մի չինացի մեծահարուստ, դարչնագույն ցեղատեսակի համար, դա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաթանկ տնային կենդանի:


Թավամազ «շնառյուծները» ոչ միայն արտաքնապես տարբերվում են իրենց էկստրավագանտ տեսքով, նաեւ լավ բնավորություն ունեն, ուժեղ են եւ ցրտադիմացկուն, պոպուլյար են գնալով աճող չինական միլիոնատերերի դասի մոտ:
Դո-հի ուժի մասին անտիկ ժամանակներից լեգենդներ են հյուսվել, այս շների ուժի մասին գրել է Մարկո Պոլոն:
Շներին նախկինի պես բերում են Հիմալայներից, սակայն բարձրությունների տարբերությունը երբեմն տխուր վերջաբան է ունենում այս լեռնային շների համար:



Տիբեթյան գամփռը հնագույն ցեղատեսակներից է, որոնց մասին հիշատակություն կա մ.թ. առաջ 1122 թ. Շու-ցզին հին չինական գրքում: Դո-հի ցեղատեսակը հարյուրամյակներ պահպանվել է կտրված աշխարհագրական տեղանքում նրանց բնակության շնորհիվ:













Հիպերհղումը lurerarm.asia/ կայքին պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: