19 апреля 2013

Ինչ է վարդագույն լորձանյութը, կամ ինչու խանութների հավը ես չեմ ուտում (11 լուսանկար)

Ես չեմ ուտում խանութներում վաճառվող հավը: Ի՞նչու Բանը նրանում է, որ ես գործի բնույթով եղել եմ թռչնանոցներում: Ինչ - որ տեղ սառնարան պետք է կառուցել, ինչ - որ տեղ ուրիշ մի բան: Պետք է ասեմ, որ հիմա հին տիպի, ոչ ավտոմատացված, արտադրություն գրեթե չի մնացել, այլապես մրցակցությանը չեն դիմանա: Սկզբում, բարձր տեխնոլոգիական արտադրության տեսարանը հոգիդ է ուրախացնում:


Տասնյակից ավելի աշխատողներ մեկ ժամում մի քանի հազար հավեր են մշակում:



Նույնիսկ մսի կտրտումը ավտոմատն է անում:


Մնում է միայն փաթեթավորելը:


Սիրտը, լյարդը, ստամոքսները  կոչում են գերմթերք եւ ուղարկում են վաճառքի: Անգամ հավի ոտքերը, հիմա հաճախ Չինաստան Է ուղարկվում, որտեղ կարծես դելիկատես է համարվում: Բայց մնացածը - արյուն, փորոտիք, փետուրներ, եւ այլն ուղարկվում են դեպի այս հսկայական կաթսաները:


Այնտեղ բարձր ջերմաստիճանի եւ ճնշման ազդեցության տակ այդ ամենը վերածվում է ճարպի ու մսաոսկրային ալյուրի, որն էլ իր հերթին գնում է ...  Ճիշտ է. Հարկադիր հաննիբալներին կերակրելու:

Գիտե՞ք, թե որքան են ապրում այդ ճտերը, 39-45 օր: Ընդ որում սպանդը չի կարելի հետաձգել, այլապես լյարդը եւ այլ օրգաններ տարբեր քիմիական նյութերով բառացիորեն շնչում են, որոնցով բթում են նրանց: Կերակրացանկը ամբողջ կյանքի ընթացքում 4-5 անգամ փոխվում է, տեխնոլոգիայի համաձայն մանրակրկիտ հավասարակշռում են սպիտակուցներ-ճարպեր-վիտամինների պարունակությունը, ավելացնում արագ աճի բազմազան ստիմուլյատորներ եւ հակաբիոտիկներ լավ առողջության համար համար:

Եվ դրանիից հետո մենք դա պետք է ուտենք.

Երբ ես դպրոցական էի, 1000 աշակերտներից միայն մեկ աղջիկ էր ալերգիկ : Իսկ հիմա .
Կամ, օրինակ, ես երիտասարդ տարիքում «վատ» հիվանդությամբ վարակվեցի, բայց շատ հեշտ բուժվեցի պարզունակ բիցիլինի միջոցով: Իսկ հիմա հինգերորդ սերնդի ամենահզոր հակաբիոտիկները երբեմն անզոր են մայրացած միկրոբի հանդեպ: Իհարկե, ես փորձագետ չեմ, սակայն ինձ թվում է, որ կայուն եւ աստիճանաբար մարդիկ անընդհատ դեղամիջոցներ են ստանում, այդ թվում `սնունդի հետ, եւ պարզապես սովորում դրան:

Սակայն շեղվեցի. Այսպիսով, ի՞նչ է «վարդագույն լորձունքը» Այն մեխանիկորեն փլած, կամ հայտնի է ՄԴՄ(անգլ. mechanically deboned meat), միս է: Ժամանակակից մսի արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվում են անընդմեջ գործողության սեպարատորներ: Սեպարատորները աղում են ոսկորները մսի հետ միասին, ապա բաժանում կոշտ եւ փափուկ բաղադրիչների. դուրս բերելով կիսաչոր եւ ոսկրային փափուկ միացությունների զանգված ֆարշի ձեւով: Այս տեխնոլոգիայով ֆարշը ներառում է ոչ միայն միս, այլեւ ճարպ, կաշի, ջիլերը, կապող հյուսվածքները, ոսկրային զանգվածի մի մասը (որի բովանդակությունը կարգավորվում է): Այս ֆարշը, որը հայտնի է որպես ՄԴՄ միս, անմիջապես դուրս գալուց հետո պատրաստ է վաճառքի

Ահա թե ինչպես է տեսքը.



Հայտնի հեռուստավարող Ջեյմի Օլիվերը երեխաներին ցույց է տալիս ինչպես է այն արտադրվում :



Իսկ թե ինչպիսին է հազար դրամանոց երշիկը...

Մենք ետ ենք սովորել իրական սննդից! Պլաստիկ լոլիկ եւ ելակ, ջրալի վարունգ եւ խաղող, փայտյա խնձոր, որոնք վեց ամիս սառնարանում մնում են:  Քիմիայով բթված մսեղեն, անգամ համեմված մի շարք «համի ուժեղացուցիչներով» ... Զարմանալի չէ, որ շատ մարդիկ տառապում են գիրությունով, այդ թիվը ամեն տարի աճում է Ահա ԱՄՆ վիճակագրությունը :




Ահա թե ինչու ես ինքս եմ սննդամթերք աճեցնում իմ եւ ուրիշների համար :) Որը միանգամայն տարբեր տեսքի եւ համի է
  Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: