25 марта 2013

Քաղաք ուրվական Կիթսոլթ (Kitsault), Կանադա (66 ֆոտո)

Պատկերացրեք ոչ մեծ քաղաք ծոցի ափին, շուրջ 100 գերազանց տներ, առեւտրի կենտրոն, գրադարան, լողավազան իսկ  շրջակայքում ոչ մեկ չկա: Եւ այդպես 20 տարի շարունակ:

Բարի գալուստ Կիթսոլթ, Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզի ուրվական-քաղաք:


Տները վերանորոգված են, ճանապարհները մաքրված, գործում է էլեկտրականություն եւ ջրագիծ, բայց Կիթսոլթում առաջվա պես չկան բնակիչներ:
Կիթսոլթը գտնվում է աշխարհի ծայրին, ամերիկյան Ալյասկա նահանգից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այն Վանկուվերից գտնվում է 1 440 կիլոմետր հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրը գտնվում է 200 կիլոմետր հարավ:
Քաղաքը մասնավոր սեփականություն է եւ այնտեղ կարելի է գնալ միայն սեփականատիրոջ համաձայնության դեպքում:

Քաղաքը կառուցվել է ամերիկյան հանքաևդյունաբերական Phelps Dodge ընկերության եւ մոտակա մոլիբդենի հանքի շնորհիվ: Կիթսոլթում կան 92 առանձին տներ եւ 210 բնակարանանոց կահավորված շենքեր 1200 բնակիչների համար ամենահարմարավետ պայմաններով, քաղաքային նավահանգստում բնակիչների զբոսանավերով եւ բազմաթիվ նավակներով, ինչպես նաեւ հոսպիտալ, դպրոց, գրադարան, բար, ռեստորան, անգամ փակ օլիմպիական լողավազան: Ամբողջ նախագիծը արժեցել է 250 միլիոն դոլար:
Սակայն բնակեցվելուց 18 ամիս անց, 1982 թ. հեքիաթը ավարտվեց, մոլիբդենի գների կտրուկ անկման պատճառով: Այդ իրավիճակում ինչ մնում էր անել բնակիչներին արագ տեղափոխել են, թողնելով կահույքը եւ մնացած ունեցվածքը:
Աշխարհի ծայրում գտնվող Կիթսոլթ քաղաքի մասին կրկին սկսեցին խոսել 1992 թ., երբ այն 23,5 միլիոն դոլարով աճուրդի հանվեց, սակայն դա ոչ մի աժիոտաժ չառաջացրեց, պարզվեց դա ոչ մեկին պետք չէ:

Քաղաքը 7 միլիոն դոլարով վաճառվեց հնդկական ծագումով գործարար Կրիշնան Սուֆանտիրանին / Krishnan Sufantiranu :
Կիթսոլթ — դրախտ Երկրի վրա.

































































ՏեսանյութՊատրաստվել է Աշխարհի շուրջ

1 комментарий:

Blog News комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: