15 марта 2013

Պուտինի հետույքամտնություն կամ Սերժիկի պետական դավաճանությունը

Սկզբում դա գույք պարտքի դիմաց էր կոչվում: Որպես ադրբեջանի գավառներից եկած հայրենասեր ադրբեջանցիներ  Հայաստանը նվիրում են, շարունակում են նվիրել ինչ դեռ մնացել է
 Yerjanik Abgaryan
Եւ այսպես. Ստեփանավանի օդանավակայանը եւ Բալահովիտի ռազմակայանն էլ ենք հանձնում ռուսներին: Ստեփանավանի օդակայանը Հայաստանը կարող էր օգտագործել ոչպես ռազմական օդակայան, բայց անտերության էր մատնվել, իսկ հիմա նրա տերն է դառնում ԱՊՀ-ի անվան տակ թաքնվող ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ծառայեցվելու է որպես <Անդրկովկաս> կոչվող տարածաշրջանի երկրների աղետյալ վայրերին <օգնություններ> հասցնող ուղղաթիռային օդակայան: Սա իհարկե շղարշ է Իսկ Բալահովիտի ռազմակայա՜նը... Բալահովի ռազմակայանը դառնալու է ՀԱՊԿ <արագ արձագանքման ուժերի> հենակետ... Այո, այո դուք չեք սխալվում, սրանք այն ուժերն են,որոնք անցյալ դեկտեմբերին կնքված համաձայնագրով նախատեսվում են նաեւ օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներսում ժողովրդական հուզումները ճնշելու համար: Սերժիկի պետական դավաճանության եւս մեկ ապացույց: Ամենանանողկալին այն է, որ այդ գաղափարը՝ ՀԱՊԿ-ին օժտելը իր անդամ երկրների ներքին գործերին միջամտելու լիազորությամբ ներկայացվել է իբրեւ Հայաստանի նախաձեռնություն, որի համար նախանցյալ դեկտեմբերի հերթական նիստում Ուզբեկստանի նախագահ Քերիմովը կարելի է ասել թքել էր Սերժիկի երեսին, իսկ ամիսներ անց հենց դրա պատճառով Ուզբեկստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից
  Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет: