Yerjanik Abgaryan
Առժամանակ մի կողմ թողնենք խարդավանքներով եւ դիակների վրայով Սերժիկի նախագահական աթոռին հասնելու եւ Րաֆֆիի արտաքին քաղաքական ասպարեզում անպատասխանատու հայտարարություններ անելու փաստերը: Աշխատենք հասկանալ այսօր ստեղծված իրադրությունը: Հայ ժողովրդի առջեւ այսօր էլ ծառացած գլխավոր եւ առաջնահերթ խնդիրը մնում է սերժիկառոբիկական վարչախմբի անհապաղ հեռացումը իշխանությունից: Դա են պահանջում հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության ներկա եւ ապագա արմատական շահերը: Չպետք է աչքաթող անել նաեւ այն, որ այս օրերին որոշվում է նաեւ 2018-ի նախագահական ընտրությունների հարցը: Րաֆֆին հացադուլի մասին իր վերջին հայտարարությամբ կատարեց իր համար ճակատագրական քայլ՝ զրկելով իրեն նահանջի որեւէ հնարավորությունից: Ինչքան էլ ցինիկ համարենք այս խոսքը հացադուլի պարագայում, այնուամենայնիվ, չենք կարող չընդգծել, որ այսօր նրա վճռականությունից է կախված հանցագործ վարչախմբին իշխանությունից հեռացնելու գործը: Եթե Րաֆֆին հաստատակամ է իր որոշման մեջ, ապա, իր հացադուլին զուգահեռ, պարտավոր է անհնազանդության, հացադուլային, դասադուլային, գործադուլային, հանրահավաքային, ցույցային, երթային ակտիվ շարժումներ բորբոքել ՀՀ-ի բոլոր բնակավայրերում: Սա հնարվոր է առավել արդյունավետորեն իրականացնել երկրի իրական ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի ներգրավմամբ եւ նրանց տեղական փորձառու մարմինների մասնակցությամբ: Ժողովրդին ամենօրյա զբաղմունքով ապահովելը կընդլայնի կողմնակիցների եւ ակտիվիստների թիվը: Ակտիվ գործունեություն պետք է ծավալել նաեւ իշխանական մարմիններում՝ նրանց հեռու պահելու համար անօրինական գործողություններից: Մյուս կողմից Սերժիկն արդեն սկսում է հայտնվել ծանր խնդիրների առջեւ, որովհետեւ ակնհայտ վտանգ կա, որ իշխանական գերատեսչությունները այլեւս նախկին ջանադրությամբ իրենց վրա չեն վերցնի ուրիշի անօրինական շահերի սպասարկումը, որի համար պատասխանատվությունը մի օր ծանրանալու է իրենց ուսերին եւ իրենք կարող են հայտնվել բանտերում: Հենց միայն այն, որ իշխանական խաղի կանոնները պարտադիր են բոլոր ենթակաների համար, բայց ոչ անձամբ Սերժիկի, ցույց է տալիս այն, թե նա իր կողմնակիցներին ինչ թեթեւությամբ է զոհաբերում: Վերջիններիս մեծագույն մասը այս բանը լավ էլ նկատում է եւ հարմար պահի է սպասում Սերժիկին լքելու համար: Ամենակարեւորը՝ արդեն ակնհայտ է, որ Սերժիկը հայտնվել է ցուգցվանգային իրադրության մեջ՝ նա քաղաքական լուրջ քայլեր չունի, բայց պարտավոր է անել ինչ-որ քայլեր, որոնք լինելու են ի վնաս իրեն: Իշխանութան գլխին մնալու Սերժիկի միակ <իրական> հնարավորությունը թվում է կրկնելն է իր եւ իր նախորդի արյունոտ քայլը: Բայց այս անգամ, վստահ եմ, դա չի գործի, բայցեւ գործելու պարագայում կբերի հակառակ հետեւանքներ: Շատերը մեր ժողովրդին լավ չեն ճանաչում, այս նոր իրադրությունում տղամարդ փնտրելու առիթ այլեւս ոչ ոք չի տրվի Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:
Отправить комментарий