Ուղիղ մեկ տարի է, որ այս բլոգում ամեն օր հայերեն լեզվով գրառումներ եմ անում, շատ անգամ դրա վրա ծախսելով մեկ եւ ավելի ժամ:Գրառումների թեմաները տարբեր են, այստեղ գործնականում ամեն ինչ կգտնեք, թեմաների ընտրության հիմնական չափանիշը թեմայի կարեւոր, հետաքրքիր ու ժամանցային լինելն է:
Բլոգում շատ գործ կա անելու իհարկե, հիմնականում բլոգից օգտվելը հարմարավետ դարձնելու առումով:
Դրա համար պարբերաբար աշխատանք է կատարվում ազատ ժամանակ, օրինակ այժմ բլոգի բոլոր գրառումները բաժանվել են էջերի, տես գլխավոր էջի ներքեւից: Որոշ գրառումներ խմբագրման կարիք ունեն, եւ նկատվելու դեպքում խմբագրվում են, կան հղումներ որ չեն աշխատում եւ պետք է թարմացվեն, եթե նկատեք այդպիսի հղումներ եւ տեղյակ պահեք շնորհակալ կլինեմ:
Դուք կարող եք ինքնուրույն գրառում կատարել բլոգում, ինչ թեմայով ցանկանաք, եթե դրանով չի խախտում օրենքները եւ դրանց հղումները ուղղված չեն դեպի կասկածելի կայքեր: Դրա եւ մշտական մուտք ունենալու համար անհրաժեշտ է գրել ձեր էլ. հասցեն: Շնորհակալություն բլոգի բոլոր այցելուներին, բոլոր նրանց ովքեր միշտ եղել են մեզ հետ եւ հետաքրքրվում են բլոգով:
Բլոգի մասին ինչ են ասում գնահատող կայքերը:
Մեկ տարվա ընթացքում բլոգի էջերը դիտվել են ըստ blogger հաշվիչի 304695 անգամ, այդ թիվը բաժանելով 12 -ի կստանանք այս պահի մեկ ամսվա միջինը ՝25300 անգամ:
Ըստ liveinternet կայքի հաշվիչի, այս ամսվա դիտումների թիվը 27004, եւ նույն ժամանակում այցելուների թիվը 9 453:
Ըստ կայքեր որակավորող Google PageRank (PR) Աշխարհի Շուրջ բլոգի պէժռանկը հավասար է 4 -ի/10 -ից, ըստ alexa.com -ի ՝բլոգին հղում է արվել 104 անգամ, Bing (հիշատակում) 13, Bing 2,230 :
Յանդեկս: | 1334 |
Գուգլ: | 2,470 |
Յանդեքս բլոգներ: | посмотреть | |
Alexa Links: | 104 |
Յանդեկս:
Գուգլ:
Յանդեքս բլոգներ:
Alexa Links:
2 комментария:
es misht hetevum em bolor post-erin,miayn shrjanzum em qaghaqakanutyan het kapvats lurer@,shnorhavorum em mi taryaki artiv,hajoghutyun maghtum
Lusine
շնորհակալություն Լուսինե ջան,ես նույնպես հավանում եմ քո բլոգը չնայած անգլերեն լավ չեմ հասկանում: Երբեւէ եւ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել բայց եթե ներկա Հայաստանում էս ապրում քաղաքականության մասին անհնար է չխոսալ: Դու ինչքանով գիտեմ Լիբանանից էս, հնարավորե էդ պատճառով քաղաքական թեման քեզ չի հետաքրքրում:
Отправить комментарий