Գործարար. «Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին»
Դեղ ներկրող «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը «Aravot.am»–ի հետ զրույցում՝ ասել է, որ «Նատալի ֆարմը» իշխանություն-բիզնես սերտաճած սիամական երկվորյակ համակարգի մի մասն է, որը կործանել է իր նման հազարավոր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։
Սամվել Ալեքսանյանից տուժած և անկողնում հայտնված գործարարը պնդել է, որ իր խոսքերը բառ առ բառ հրապարակվեն, քանի որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի.
«Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին: Զզվո՛ւմ եմ, զզզզվո՛ւմ եմ, այդպես էլ գրեք, թող գան անկողնու մեջ ձեռքերս կանդալեն, տանեն: Սա չի փոխվի, Սերժ Սարգսյանն այնքան է խրված տնտեսական կրիմինալի մեջ, ուրիշ թիմ չունի, նրա թիմը գողերի ու հանցագործների թիմ է: Եթե սկսի իր թիմից կամաց քշել դրանց, մենակ է մնալու: Վերցրեք իրեն սատարաող ուժերը` բոլորը տնտեսական կրիմինալի մեջ խրված են… ընդհանուր կերակրատաշտի՝ էն խոզի լափամանի շուրջը միավորված, բյուջեի լափամանի շուրջը միավորված թիմ են դրանք: Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին` ո՛չ ոքի չհավատալ ու չդիմել` ո՛չ դատական համակարգին, ո՛չ դատախազությանը, ո՛չ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, ոչ էլ վարչապետին»: