12 мая 2012

ZZ Top -ը գարեջրի գովազդում: ZZ Top -mp3


Ամերիկյան ZZ Top բլյուզ ռոք խումբը ներկայացրել է գալիք ալբոմի առաջին երգը Jeremiah Weed ալկոհոլային խմիչքների գովազդում: Երգը կոչվում է "I've Got to Get Paid": Jeremiah Weed գովազդային տեսանյութում կարելի է դիտել դրա մի հատվածը միայն:

Գովազդային կլիպի նկարահանումները անցել են Տեխաս նահանգի Օստին քաղաքում, Bubba's Country Store խանութում: Նկարահանումներում ներգրաված են հասարակ այցելուներ: Երբ գնորդները բացել են Jeremiah Weed ապրանքանիշով սառնարանը, ներսի պարունակության փոխարեն տեսել են ZZ Top խումբը եւ ստուդիան, որը այդ պահին սկսել է իր նոր երգի կատարումը:

ZZ Top Նոր ալբոմի աշխատանքները սկսվել են դեռ 2010 թ., դրա թողարկման տարեթիվը ծրագրվել էր 2012 թ., սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ հայտարարված չի: Որպես պրոդյուսեր հրավիրվել է Ռիկ Ռուբինը, որը նախկինում աշխատել է Metallica, Red Hot Chili Peppers, Slayer եւ այլ խմբերի հետ:

Ավելի վաղ ZZ Top համագործակցել է Miller գարեջրի ապրանքանիշի հետ, նաեւ Honda մեքենաների եւ Nascar մրցավազքի գովազդում:

Jeremiah Weed - ապրանքանիշը թողարկում է ալկոհոլային խմիչքներ, վիսկիներ, կոկտեյլներ արտադրվում է Կենտուկիում:
Խմբի կատարումներից

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: