16 мая 2012

Գենետիկորեն ձեւափոխված վիրուսը մարդկանց խոստանում է երկարակեցություն պարգեւել

Ուսումնասիրության հեղինակները, Մարիա Բլասկո եւ Բրունո Բեռնարդես | Spanish National Cancer Research Centre Մայիս 16, 2012

Իսպանական Ազգային հետազոտությունների քաղցկեղի կենտրոնի մասնագետները հայտարարել են, որ հաջողվել է գենետիկայի օգնությամբ 24% -ով բարձրացնել ծերացող մկների կյանքի տեւողությունը, գրում է The Times of India -ն:

Ավելի վաղ արդեն իսկ ապացուցել է, որ կյանքը երկարացնել հնարավոր է որոշակի գեների ակտիվացման միջոցով: Այս անգամ Մարիա Բլասկոյի խումբը ցույց տվեց, թե ինչպես անել դա, ստիպելով բջիջներին տելոմերազ, -էնզիմ, արտադրել, որը դանդաղեցնում է կենսաբանական ժամացույցը:

Դա հաջողվեց անել գենետիկորեն ձեւափոխված վիրուսը օրգանիզմի մեջ ներարկելու հաշվին: Վիրուսի գեները փոխարինեցին տելոմերազի գեներով: Տելոմերազը վերականգնում է տելոմերները, որը գտնվում է քրոմոսոմի ծայրերում եւ տարիքի հետ փոքրանում է: Վիրուսը տվյալ դեպքում հանդես է գալիս կրիչի դերում, որը թույլ է տալիս գեները մատուցել տելոմերազներին մարմնի բջիջներում:

Այս ազդեցության մեթոդը բացարձակ ապահով է: Գոնե կենդանիների մոտ այն քաղցկեղ չի առաջացնում: Ի դեպ, գիտնականները կարողացել են բարելավել կրծողների առողջական վիճակը, ձգձգելով տարիքի հետ կապված հիվանդությունների զարգացումը, այնպիսին ինչպիսին օստեոպորոզը եւ ինսուլինային ըմբռնունակությունը: Պատշաճ մակարդակի վրա է պահպանվում նաեւ նեյրո-մկանային կոորդինացման ցուցանիշները:

Комментариев нет: