Մայիս 17, 2012
Ենթադրվում է շատ սուրճ խմելը վնաս է առողջությանը: Բայց հիմա գիտնականները կարող են վերանայել այդ հայացքները: Արդեն 50-71 տարեկան 400.000 մարդկանց օրինակով ապացուցվել է, որ սուրճը երկարացնում է կյանքը, կրճատելով մի շարք հիվանդություններ, վնասվածքներ, պատահարներ եւ մանրէներով վարակվածություններ, - գրում է The Daily Mail -ը: Սակայն սուրճը չի փրկում քաղցկեղից:
Այս արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրի էջերում` ԱՄՆ քաղցկեղի Ազգային ինստիտուտի աշխատակիցների կողմից: Ցավոք, գիտնականները չգիտեն, թե հատկապես ինչպես է սուրճը պաշտպանում հիվանդություններից:
Փորձագետները հետազոտության մասնակից կամավորներին բաժանել էին խմբերի,` ըստ սուրճի օգտագործման ծավալի չափի (սկսված "Չեմ օգտագործում" մինչեւ "օրական խմում եմ 6 բաժակ եւ ավելի"): Ուսումնասիրության ընթացքում մասնագետները արձանագրեցին 52,000 մահվան դեպք: Ընդ որում, բոլորից շատ սուրճ խմողները, մնացած մարդկանցից ավելի քիչ էին մահանում:
Սուրճ սիրողների մոտավորապես մեկ երրորդը օգտագործում են առանց կոֆեինի սուրճ: Հետեւաբար, դժվար թե կոֆեինն է դրական ազդեցություն գործում առողջության վրա: Սակայն սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ եւ մագնեզիում: Գուցե դրա շնորհիվ:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий